ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Օրբելյանը Քոչարյանի մեղադրանքը համեմատեց Թումանյանի հեքիաթների հետ, դատախազն առարկեց

16.05.2019 14:12 ԻՐԱՎՈՒՆՔ
Արամ Օրբելյանը Քոչարյանի մեղադրանքը համեմատեց Թումանյանի հեքիաթների հետ, դատախազն առարկեց

Շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։ Պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Վերաքննիչ դատարանը կա՛մ պետք է գործը վարույթ չի ընդունի, կա՛մ ընդունելու դեպքում այն մերժի. Օրբելյանը դատախազության բողոքի մասին

Նա, հիշեցրեց, որ երբ ամենասկզբում առաջադրվում էր մեղադրանք, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։

«Մենք հայտարարում էինք՝ չգիտենք, թե ինչից ենք պաշտպանվում։ Որևէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձևակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձևակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձևակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն և ասի սա մեղադրական եզրակացություն է...», - դատարանում հայտարարեց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքը, սակայն, մեղադրանքը պաշտպանող Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ընդհատեց և ներկայացրեց առարկություն. «Խնդրում եմ դադարեցնել այդ ձևակերպումները։ Եթե կվկայակոչեք պատբմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձև պատասխանեք նաև դուք»։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը և հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն ընդունեց առարկությունը. «Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА