ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան-Արցախ հարաբերություններում խնդիր չի կարող առաջանալ. Ավինյանը՝ Քոչարյանի հարցով երաշխավորության մասին

16.05.2019 14:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստան-Արցախ հարաբերություններում խնդիր չի կարող առաջանալ. Ավինյանը՝ Քոչարյանի հարցով երաշխավորության մասին

Որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասով դատարան ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը կարող որևէ կերպ ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը (ուղիղ)

«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանա», - ասաց փոխվարչապետը:

Համարո՞ւմ է սա միջամտություն Արցախի բարձրաստիճան պաշտոյաների կողմից, Տիգրան Ավինյանը անպատասխան թողեց հարցը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА