ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւան-Հրազդան երթուղին չի գործում

16.05.2019 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեւան-Հրազդան երթուղին չի գործում

Հրազդանից Սեւան կամ Սեւանից Հրազդան հասնելու համար օգտվում են տաքսիներից՝ վճարելով 2000 դրամ։ «Մարդիկ աշխատանքի են գնում առավոտյան ժամը 8:00-ին: Դեպի Սեւան այդ ժամին ոչ մի տրանսպորտ չկա, ստիպված` տաքսիով ենք գնում: Եթե միայնակ եմ լինում, 2000 եմ վճարում, հետս մարդ եղավ՝ ավելի քիչ: 10 օրից ավելի է` տրանսպորտ չի աշխատում: Մարզպետին ենք դիմել, խնդրել ենք հարցին լուծում տալ: Մի երթուղի էլ աշխատում է Հրազդան-Զովաբեր-Սեւան, այդ դեպքում էլ 2 տրանսպորտ ենք փոխում, բայց էլի ժամանակին գործի չենք հասնում: Քրեակատարողական հիմնարկի աշխատողներ կան, որ Հրազդանից առավոտյան 8-ին աշխատանքի են գնում: Մարդիկ կան, որ Սեւանի ափամերձ օբյեկտներում են աշխատում: Մի տրանսպորտի հարց մարզպետով ու նախարարությունով չե՞ն կարողանում լուծել»,- ասում են հրազդանցիները:

Դավիթաշեն գյուղում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին

Խնդրի հետ կապված Կոտայքի մարզպետարանի տրանսպորտի բաժնից հայտնեցին, որ այդ երթուղին սպասարկում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, եւ իրենք դրա հետ կապ չունեն. «Բնակիչները մեզ եւս դիմել են, մենք էլ մեր հերթին գրություն ենք ուղարկել նախարարություն՝ հարցին լուծում տալու համար»:


 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА