ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը. ՀԱՍԱԿ

16.05.2019 12:58
Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը. ՀԱՍԱԿ

Մայիսի 14-ին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը այցելել էին Հայաստանի վետերանների միություն: Վերջիններս հանդիպել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ և նվերներ են հանձնել նրանց: Այցի ընթացքում վետերանները խոսել են իրենց անցած ճանապարհի և առօրյայի մասին: ՀԱՍԱԿ-ի նախագահ և «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն իր ելույթում նշել է. «Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեզ համար Դուք բոլորդ հերոսներ եք, մեր հերոսներն եք, որոնց շնորհվ մենք այսօր ունենք հաղթանակ, որը մեզ տվել է ապրելո իրավունք: Անձամբ ես և իմ ընկերները խոնարհվում ենք ձեր առջև և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ»:

Թբիլիսիի մետրոյում երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար երկու երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

 

Հանդիպման ընթացքում նաև խոսեցին պատերազմի մասնակիցներ Պետրոս Պետրոսյանը և Ռոզալյա Աբգարյանը: Նրանք նշեցին, որ իրենց համար մեծ նշանակություն ունի այն, որ երիտասարդ սերունդը հիշում և գնահատում է իրենց:

 

ՀԱՍԱԿ փոխնախագահ և ԺՁ փորձագետ Ծովինար Կոստանյանն իր խոսքում նշեց. «Այսօր մենք բոլորս ականատես ենք լինում նրան, որ ամենուրեք փորձ է կատարվում կեղծել պատմական ճշմարտությունը և ներկայացնել պատմական փաստերը խեղաթյուրված: Մեզ փորձում են համոզել, որ այս հաղթանակն ապահովել է ոչ թե Սովետական Միությունը, այլ Արևմուտքը՝ նշելով, որ Խորհրդային պետությունները ուղղակի չնչին դեր են ունեցել հաղթանակի հասնելու գործում: Երիտասարդ սերնդի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի մեր պապերի հաղթանակը որևիցե մեկը փորձի իրենով անել»:

 

Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին, որ նման հանդիպմուները հաճախակի են լինելու և երիտասարդ սերունդ- վետերաններ կապը լինելու է ամուր:

 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը գործում է 2017 թվականից:          

6 երիտասարդների զորակոչից տարկետում տրվեց, որ կարողանան ավարտել դպրոցը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА