ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երերք վարկած, թե ինչո՞ւ Նիկոլը ընկեր Սիի հետ խոսում էր ռուսերեն

16.05.2019 12:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երերք վարկած, թե ինչո՞ւ Նիկոլը ընկեր Սիի հետ խոսում էր ռուսերեն

Երեւի շատերը կհիշեն, թե ինչպես  մի երեք տարի առաջ Նիկոլը Ազգային ժողովում իրան ճղում, թե ինչու էին հայ պատգամավորոները ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ռուս պատգամավորների հետ ռուսերեն խոսում: Նիկոլը այնքան էր զայրացել, որ քիչ էր մնում կատաղությունից մեջից պայթեր, ղժղժում էր, ձենը մեկ բարակում, մեկը` հաստաում: Իսկ հիմա նույն Նիկոլը ոչ թե պատգամավոր կարգավիճակով, այլ վարչապետ, ոչ թե ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, այլ ամենապաշտոնական ու ոչ թե ռուսների հետ, այլ չինացիների խոսում է ռուսերեն: Ա՜յ քեզ պատմություն: Հիմա մարդիկ նստած նայում ու ասում են` սա նույն Նիկլո՞ն է, թե՞ նույն Նիկոլը չէ: Բոլոր դեպքերում, վարկածներից մեկն այն է, որ այսօրվա Նիկոլը էն ընդդիմադիր Նիկոլի կրկնակն է: Այսինքն` այսօրվա Նիկոլը իսկական Նիկոլը չէ, царь не настоящий:

ԵՐԵՔ ՎԱՐԿԱԾ, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ԸՆԿԵՐ ՍԻԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՌՈՒՍԵՐԵՆ

Մեկ այլ վարկածով Նիկոլը իր ինքնաթիռի մեջ էնքան մարդ լցրեց, իր կնիկն էլ իր հերթին էնքան վարսավիր ու մատնահարդար, որ մռոցան հայերնեից չիներեն թարգմանչի մասին: Կամ էլ դրան տեղ չմնաց: Բա ի՞նչ աներ խեղճ Նիկոլը, հո չէ՞ր կարա գնար ասեր. «Այ Աննա, էսքան սպասարկուհիներ ո՞ւր ես հետդ տանում, թարգմանչի համար տեղ չմնաց»:

Եվ վերջապես կա մի երրորդ հոգեբանական վարկած, որը ներկայացնելու համար բերեմ մեր պահակի` Համբոյի օրինակը, որը չեմ հիշում, թե Իջեւանի շրջանի որ գյուղից էր: Էդ Համբոն ինչքան արտասահմանցի էր տեսնում հետները ռուսերեն էր խոսում: Ու երբ որ Համոյին չէին հասկանում, ասենք` գերմանացիները կա՛մ արաբները, կա՛մ չինացիները, Համբոն խիստ զարմանում էր, որովհետեւ Համբոյին թվում էր, որ բոլոր արտասահմանցիները պարտավոր են խոսել ռուսերեն: Ճիշտ է, Համբոյի ռուսերենը ռուսներն էլ չէին հասկանում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է: Մի խոսքով, ոնց որ թե Նիկլոը ընկել է մեր պահակ Համբոյի օրը: Ինչքան արտասահմանցի է տեսում հետները փորձում է իր ջարդած ռուսերենով ինչ-որ բան խոսել: Մեկ-մեկ ռուսներն էլ իրեն չեն հասկանում, ասենք` Մեդվեդեւը, բայց դա էլ է ուրիշ պատմություն:

Եվ կարծես թե  այդ ամենը  այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորը` բադն է:

 

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА