ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է (ուղիղ միացում)

16.05.2019 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է (ուղիղ միացում)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

Երեկվա նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:

Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր ևս դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА