ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրեական աշխարհի սիմվոլներից մեկը՝ վարչապետի մասնակցությամբ համաժողովին . «Ժողովուրդ»

16.05.2019 11:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քրեական աշխարհի սիմվոլներից մեկը՝ վարչապետի մասնակցությամբ համաժողովին . «Ժողովուրդ»

«Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար:

«Ժողովուրդ». Հայտնի է՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի դեմ ցուցմունք տված անձը

Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել է ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաեւ քրեական աշխարհում սիմվոլ հանդիսացող նշաններից մեկը՝ ութանկյունը: 

Արդեն մի քանի օր է՝ թերթը բազմաթիվ բողոքներ է ստանում մարզի բնակիչներից: Մարդիկ դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում անուղղակի կերպով «գողական» բարքեր են քարոզվում:

Գեղարքունիքի մարզպետը որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը հայտարարեց, որ այն ներկայացրել են Ճամբարակի ռոբոտաշինության խմբակի երեխաները, որը, ըստ օգնականի, այդքան էլ արտառոց երեւույթ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА