ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի ավագանին կքննարկի փողոցների անվանափոխության հարցը

16.05.2019 10:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանի ավագանին կքննարկի փողոցների անվանափոխության հարցը

Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:

Նախագծում նշվում է, որ փողոցների անվանափոխությունը ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող է ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։

«Մեսրոպ Մաշտոցի անվամբ կոչված պողոտան ներկայումս չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով»,- ասվում է նախագծում: 

«Լույս» խմբակցության անդամի առաջարկի հիմնավորման մեջ նաև ասվում է, որ փողոցների անվանափոխությունն ունի զբոսաշրջային լուրջ նշանակություն:

«Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները՝ այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը: Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»:

Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА