ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազատությու՛ն, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին». «Այլընտրանք»

16.05.2019 00:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ազատությու՛ն, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին». «Այլընտրանք»

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Սթափ գնահատելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, տեսնելով դատական համակարգի ընտրողական վերաբերմունքը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ բազմաթիվ կարկատաններով իրականացվող շինծու արդարադատությունը, հայտարարում ենք.

«Մի պաշտոնն ի՞նչ է, տվեք այս մարդուն, թող հանգստանա». Վ. Բաբայանը՝ Լ. Շիրինյանին

Մենք ողջ ներուժով աջակցում ենք նախագահ Քոչարյանին, վճռականորեն ընդգծում ենք՝ թույլ չենք տալու ոմանց քաղաքական շահերից բխող այս վրեժխնդրության գործընթացն իրականանա զանգովի արդարադատության սկզբունքով:

Տարիներ շարունակ ստի եւ կեղծիքի վրա հիմնված տեղեկատվական հոսքերի արդյունքում մեղավորներ են նշանակվել, իսկ իրական ոճրագործներին գտնելու համար, գրեթե, ոչինի չի արվում:

«Այլեւս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի...». Մենուա Հարությունյան

Վստահ ենք՝ այս ամենն ավարտվելու է նախագահ Քոչարյանի անվան հետ կապված կեղծ լուրեր տարածողների ջախջախիչ պարտությամբ: Քոչարյանը կարդարացվի ու կվերականգնի արդարությունը:

Ազատությու՛ն, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին», - ասված է հայտարարության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА