ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ ե՛ւ արդարությունը, ե՛ւ տրամաբանությունը ձեր դեմ են, երկար հաջողել չեք կարող»

16.05.2019 00:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երբ ե՛ւ արդարությունը, ե՛ւ տրամաբանությունը ձեր դեմ են, երկար հաջողել չեք կարող»

«Մեկ տարի շարունակ թավշյա իշխանությունները հասարակությանը կերակրել են գայթակղիչ սպասումներով, թե «Մարտի 1»-ի գործն իր ողջ ծավալով պարզաբանված է, թե իբր նախաքննությունն ի հայտ է բերել շոկային բացահայտումներ», - այս մասին նշում է քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ակնհայտ է, որ երբ հասարակական կարծիքը սահմանափակվում է հոտառությամբ, նրան միշտ ուղղություն են տալիս չարանենգ մարդիկ: Բայց քանի որ «ստի եւ ոտի» մասին հայտնի ասացվածքը շարունակում է պահպանել իր ճշմարիտ ուժը, հետեւաբար անվերջ խաբել հասարակությանը, միեւնույն է, անհնար էր լինելու: Այդպես էլ եղավ: Բաց դատավարության առաջին օրերը բավական եղան պայթեցնելու հասարակությանը մատուցված կեղծիքի ուռճացված պարկը: Դատավարության 3 օրերը բավական եղան, որպեսզի հանրային լայն շրջանակներ սկսեն հասկանալ, որ ի թիվս հեղափոխական հարթակից հնչեցված այլ հորինվածքների (ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի ուռճացված ծավալներ, կախարդական փայտիկի զորությամբ կյանքը դրախտ տեղափոխելու վերաբերյալ «նովելներ») պարզագույն հեքիաթ են եղել նաեւ «մարտիմեկյան բացահայտումները»: Վարչապետը, թերեւս, իրավացի էր, երբ նշում էր «Մարտի 1»-ն իր ողջ ծավալով շոկային է, բայց ոչ թե ողբերգության իրական հանգամանքների բացահայտման առումով, այլ ողբերգությունը սեփական քաղաքական նպատակահարմարությանը շուրջ մեկ տարի ծառայեցնելու, համազգային ողբերգությունից քաղաքական դիվիդենտներ ստանալու առումով»:

«Մի պաշտոնն ի՞նչ է, տվեք այս մարդուն, թող հանգստանա». Վ. Բաբայանը՝ Լ. Շիրինյանին

Քաղաքագետի գնահատմամբ՝ հասարակությունն այսօր ականատես եղավ, որ նախագահի նստավայրում 2008թ. փետրվարին անցկացված ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպայակազմի հավաքի ներկայացուցիչներին նախագահը տվել է մեկ հանձնարարական` ներքաղաքական անկայունության հետագա խորացման հնարավորություններից խուսափելու նկատառումով Զինված ուժերը հեռու պահել քաղաքական գործընթացներին ներգրավելուց. «Ինչին օրինաչափորեն հետեւել է պաշտպանության նախարարի 0038 հրամանը, իսկ բարձրաստիճան սպաներից նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է ստիպված լինի հրաժարվել զինվորական ծառայությունից: Իրենց ցուցմունքներում այս հանգամանքը հաստատել են հիշյալ հավաքի բոլոր մասնակիցները, բացառությամբ մեկից` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից, ում ընդդիմադիր Փաշինյանն ամենից շատն էր մեղադրում Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր ունեցած ձախողումների համար, բայց ով Փաշինյանի վարչապետ դառնալուն պես անմիջապես հայտնվեց նրա խորհրդականնների ցանկում: Եվ թե ինչպես դա տեղի ունեցավ, կարծում եմ դժվար չէ ենթադրել: Փաստ է, որ հավաքին մասնակից բարձրաստիճան զինվորականներից միայն նրա ցուցմունքն է ընկած երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու հիմքում: Հենց այդ ցուցմունքն էին դատախազները պահանջում, որպեսզի դատարանին ներկայացվի դռնփակ նիստում: Իսկ մյուս բոլոր ցուցմունքները վերահաստատում են մեր պնդումն առ այն, որ երկրորդ նախագահը մարտի 1-ին նախորդած շրջանում իր գործողություններն իրականացրել է Սահմանադրությամբ ու օրենքներով իրեն վերապահված իրավազորությունների շրջանակներում»:

«Այլեւս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի...». Մենուա Հարությունյան

Գ. Պետրոսյանի կարծիքով՝ «թավշյա» իշխանությունն ամեն կերպ փորձում է «Մարտի 1»-ն իր պատկերացրած ձեւով «բացահայտված» համարել, բայց մոռանում է, որ երբ ե՛ւ արդարությունը, ե՛ւ տրամաբանությունը նրանց դեմ է, երկար հաջողել չեն կարող…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА