ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի քանի ՊՈԱԿ-ներում իշխանափոխությո՞ւն է սպասվում

15.05.2019 18:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի քանի ՊՈԱԿ-ներում իշխանափոխությո՞ւն է սպասվում

Մոտ օրերս տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են սպասվում Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի ՊՈԱԿ-ներում:

Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որին անվանում են Սպիտակ արջ, Ալմաթիում նվաճել է Ոսկե գավաթը

Մայիսի 17-ին կկայանա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենի թափուր տեղի համար նախատեսված մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժնից տեղեկացանք, որ հայտ է ներկայացրել չորս թեկնածու: Սակայն հրաժարվեցին անուններ թվարկել, շեշտելով, որ դրանով անձնական տվյալներ են հրապարակում, ինչի իրավունքը չունեն:

Ինչեւէ, հաջորդը տնօրենի թափուր տեղի համար ընտրություն կկայանա Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում, որտեղ կոլեկտիվի միահամուռ պայքարի արդյունքում տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժնից «Իրավունքին» տեղեկացրին, որ այստեղ կա երկու թեկնածու, սակայն կրկին նույն պատճառաբանությամբ հրաժարվեցին անուններ թվարկել: Համազգային թատրոնում նոր տնօրենի ընտրությունները տեղի կունենա մայիսի 30-ին: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով` թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը թեկնածուներից մեկն է, ով արդեն մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել տնօրենի թափուր պաշտոնի համար:

«Մի պաշտոնն ի՞նչ է, տվեք այս մարդուն, թող հանգստանա». Վ. Բաբայանը՝ Լ. Շիրինյանին

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում եւս տնօրենի ընտրություններ են սպասվում, այստեղ այն նախատեսված է անցկացնել հունիսի 14-ին: Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այս պաշտոնի համար դեռ թեկնածուներ չկան: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով` թանգարանի ներկայիս տնօրեն Կարո Վարդանյանը մոտ օրերս պատրաստվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել եւ շարունակել թանգարանում աշխատել որպես տնօրեն:

Կրասնոդարի փողոցներից մեկն անվանվել է հայ հերոսի պատվին

Առաջիկայում տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են սպասվում նաեւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ Ֆրեդ Դավթյանից հետո ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել դերասան Յուրի Իգիթխանյանը: Չի բացառվում, որ վերջինս կրկին հայտ կներկայացնի տնօրենի մրցույթին մասնակցելու համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА