ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ՞ ԲԱՔՈՒ

15.05.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ՞ ԲԱՔՈՒ

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ: Վերջին՝ 4-րդ գոլի գոլային փոխանցումն իր հաշվին գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Այսպիսով, Ունայի Էմերիին մեկ քայլ է բաժանում այս մրցաշրջանից հաղթող դուրս գալու համար: Եվրոպա լիգան հաղթելու դեպքում իսպանացի մասնագետը կլուծի բոլոր խնդիրներն ու օրակարգից կհանի ակումբի ղեկավարության մտահոգությունները, թե վերջինս էլ լոնդոնյան թիմին արդյունքներով ապահովել չի հաջողվում: Եզրափակչի ուղեգրին հասնելու ճանապարհին Հենրիխ Մխիթարյանի վաստակը բավականին մեծ է, անգամ ԱՊԼ-ի խաղերում ոչ կայուն կամ ոչ այնքան արդյունավետ խաղերի հետ մեկտեղ, Մխիթարյանը ԵԼ-ում փայլում էր: Եզրափակչում հաղթանակի հասնելը անչափ կարեւոր է հենց Մխիթարյանի համար, ով հաջող ընթացքի դեպքում կկարողանա հետաձգել Էմերիի՝ իրեն այլ կադրերով փոխարինելու, կամ իր տրանսֆերային գումարով նոր ձեռքբերումներ անելու ծրագրերը: Սակայն, այստեղ մեկ այլ բարդություն կա. թեեւ ֆուտբոլային մասնագետներից եւ ոչ ոք չի հասկանում ԵԼ-ի եզրափակիչը Ադրբեջանում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման տրամաբանությունը, բայց ամեն դեպքում խաղը կկայանա Բաքվում: Իսկ լոնդոնյան թիմն արդեն իսկ մեծ աժիոտաժ է ստեղծել եւ կարծես թե լուծել է Մխիթարյանի՝ թիմի հետ Բաքու մեկնելու հարցի շուրջ: Բրիտանական մամուլը մինչ այդ հասցրել էր հրապարակումներ անել այս թեմայովԷմերին, անդրադառնալով այս հարցին, նշել է. «Կան քաղաքական պատճառներ, եւ ես չգիտեմ՝ որն է այս հարցի լուծումը: Ցանկանում ենք մեր կազմում ունենալ բոլոր ֆուտբոլիստներին, Մխիթարյանը շատ լավ աշխատեց «Բառնլիի» դեմ խաղում: Ամեն ինչ կանենք, որ բոլոր խաղացողները հասանելի լինեն, այդ թվում՝ Մխիթարյանը: Չգիտեմ՝ որն է 2 երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրը, բայց կանենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ, որ Մխիթարյանը գա Բաքու: Սա միայն մարզական խնդիր չէ»:

«Հենրիխը գիտի ինչ է ասում»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը 

Իր հերթին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արսենալին» եւ եվրոպական ֆուտբոլային ասոցացիաների միությանը վստահեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը երկիր մտնելու հետ կապված խնդիրներ չի ունենա: «Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ հաղորդել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիզայի եւ երկիր մուտք գործելու հետ կապված որեւէ խնդիր չի ունենա, բացի դա, հնարավոր ամեն բան կարվի նրա անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարությունումՄնում է սպասել եւ տեսնել, թե արդյոք կհասնի Մխիթարյանը Բաքու եւ հասնելու դեպքում ինչպես կհաղթահարի ճնշումը: Բայց ակնհայտ է, Ադրբեջանում հաղթել ԵԼ-ն ու առավել եւս հաջողել խաղադաշտում փայլել` Մխիթարյանի համար «ոսկե դուբլ» կլինի:

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Է ՉԼ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԵԶ ՄՈՏ. ՍԱ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА