o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես էլ նման կերպ կվարվեի, կստորագրեի հրաման. Սերժ Սարգսյանի եւ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ

15.05.2019 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես էլ նման կերպ կվարվեի, կստորագրեի հրաման. Սերժ Սարգսյանի եւ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց դատախազների միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը դռնփակ կարգով քննելու վերաբերյալ:

Վաղարշակ Հարությունյանին հետ վերադարձվեց զինվորականի կոչումը

Ինչպես հայտնում է armtimes.com-ը՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դռնբաց  հրապարակեց Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ.

«Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ եւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության առանձին բաժինների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում՝ մինչեւ ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարության հետ: Ուժային նշված անձնակազմի դուրս գալուց հետո մեր՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, մասնակցում էին ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ խորհրդակցության սենյակում էր նաեւ վարչապետ, նախագահի հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, մանրամասնորեն դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ»,- Ալումյանին  ընդհատեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ առարկելով ամբողջական ցուցմունքը հրապարակելու դեմ: Ըստ դատախազի՝ քանի որ դատարանը որոշեց դռնբաց քննել այս հատվածը, ուստի, հորդորեց մեջբերումներ անել ցուցմունքներից, ոչ թե ամբողջական հրապարակել:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА