o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պահվածքի շնորհիվ դարձավ կոնսերվատորիայի ռեկտոր

15.05.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պահվածքի շնորհիվ դարձավ կոնսերվատորիայի ռեկտոր

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի դռնփակ կայացած ընտրությունների արդյունքում պարզվեց, որ ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել ռեկտորի պաշտոնակատար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Այս պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը եւ նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը:

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

Ի դեպ, մինչ կայացած ընտրությունները, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Սոնա Հովհաննիսյանի Կոնսերվատորիայի արկածներից ուշագրավ բացահայտում է արել. «Ինչպես հայտնի է, իշխանափոխության օրերին որոշ «մտավորականներ» արագ կողմնորոշվելով` նախկին իշխանության հովանավորյալներից անմիջապես դարձան կրքոտ ընդդիմադիրներ: Նրանցից էր նաեւ հեղափոխության արդյունքում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի աթոռը կռած «Հովերի» Սոնան` Սոնա Հովհաննիսյանը»,- ասում է իրավաբանն ու հստակեցնում. «Չնայած, որ այս տիկինը մշտապես վայելել է Սերժ Սարգսյանի հովանավորչությունը` 2010թ.-ին, ստանալով Արվեստի վաստակավոր գործչի կոչում, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Լույս» հիմնադրամից տարեկան ստանալով շուրջ 35 միլիոն դրամ` նրան հաջողվել է հով տեղավորվել հեղափոխականների եւ ապա իշխանավորների շվաքումՀետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն անգամ իր հրաժարականից օրեր առաջ ուղերձ էր հղել Սոնա Հովհաննիսյանին` հոբելյանի առթիվ, վերջինիս մաղթելով «երջանիկ կյանք եւ ստեղծագործական հաջողություններ», չպատկերացնելով, երեւի թե, որ իր հաջողությունները տիկինը արդեն իսկ սկսել էր հարթել այդ օրերին` ջանք չխնայելով վատաբանելու «թալանչի» եւ «բռնարար» իշխանություններին, որոնք ամեն կերպ խանգարում էին երկրում մշակույթի զարգացմանը: Սակայն, ի զարմանս իր սկզբունքային գործընկերների, «Հովերի» Սոնային հաջողվում է իր այդ պահվածքի շնորհիվ արժանանալ Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնինԵվ ահա մեկ ամիս առաջ` մայիսի 14-ին, կայանալիք ռեկտորի ընտրությունների նախաշեմին, տիկին Հովհաննիսյանը Կրթության նախարարություն է ուղարկում զարմանալի զուգադիպությամբ միաժամանակ Կառավարման խորհրդի անդամի պաշտոնից ազատվելու մասին Կոնսերվատորիայի 4 ուսանողի գրած դիմումները: Այս խորամանկ քայլով տիկինը ցանկացել է նոր ընտրություններ անցկացնել եւ իրեն «հարմար» ուսանողների տեղավորել` իրեն հետագայում ընտրող Խորհրդի կազմում նրանց հորդորելով ազատման դիմումներ գրել»:

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

Ըստ իրավաբանի ունեցած տեղեկությունների` սակայն նախարարությունը մերժել է տիկնոջը եւ մինչ ընտրության նախորդ օրը չի հաստատել Կառավարման խորհրդի նոր կազմը. «Ցավալի է, որ «նոր» Հայաստանում հերթական անգամ պաշտոն է ստանում նախորդ իշխանության «կերակրատաշտից սնված» եւ հարմար պահի դավաճանած մեկը, ով սկզբունքորեն չի կարող լինել Կոնսերվատորիայի պես կարեւորագույն կրթական հաստատության ղեկավար»,- եզրափակել է իրավաբանը:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА