o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոբելյանական տարում նախարարությունը մերժե՞լ է Թումանյանական հեքիաթների փառատոնը

15.05.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հոբելյանական տարում նախարարությունը մերժե՞լ է Թումանյանական հեքիաթների փառատոնը

Այս տարի ազգովի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, տարբեր հարթակներում ու եթերներում արտասանում, կամ էլ գոնե թղթից կարդում ենք սիրելի քառատող` որպես նվեր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան հոբելյանին, բայց երբ հարցը վերաբերում է ֆինանսին, այդտեղ մոռանում ենք, չէ` ուրանում ենք ամենայն հայոց բանաստեղծին էլ, նրա հոբելյանն էլ...

ՀՀԿ երիտասարդները և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետ հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված սպաներին

ՀՀ նոր կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պարզվեց, որ այսուհետ մշակութային որեւէ ծրագրիր, նախագիծ, փառատոն եւ այլն, ՀՀ մշակույթի նախարարարության կողմից պետական ֆինանսավորում ստանալու համար պետք է նախ հայտ ներկայացնի` դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար, ու ամենեւին էլ կապ չունի, թե, ասենք, քանի տարվա փառատոն է, ինչ համբավ ու հեղինակություն ունի հանրության ու մեր երկրի սահմաններից դուրս: Դրանից հետո նոր մրցույթի հանձնախումբը կորոշի նրանց ճակատագրերը: Այսպիսով, արդեն նախարարությանը պաշտոնական կայքում հրպարակվել է դրամաշնորհային մրցույթում դրական արդյունք ստացած ֆինանսավորվող միջոցառումների ցանկը, որից պարզվեց, որ Մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրերի հանձնախումբը` ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ, մերժել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Համենայնդեպս, ՀՀ մշակույթի նախարարության հրապարակած դրամաշնորհային մրցութային ծրագրի արդյունքում ֆինանսավորում ստացած միջոցառումների ու ծրագրերի ցանկում «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հիշատակված չէ:

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵԿԱՎ

Ի վերջո, արդեն 14-րդ անգամ անցկացվելիք «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը ֆինանսավորում ստացել է, թե` ոչ, հարցը հետաքրքրում էր նաեւ փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ:

«Իրավունքի» հետ զրույցում պարոն Սաֆարյանն ասաց. «Մշակույթի նախարարութունից մեզ պաշտոնապես դեռ ոչ մի բան չեն պատասխանել ու չենք հասկանում, թե ինչ վիճակ է»: Երբ հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, փառատոնը տեղի կունենա՞, պարոն Սաֆարյանը անորոշության մեջ պատասխանեց. «Հիմա չեմ կարող ոչինչ ձեզ պատասխանել, հիմա էլ դուք ասում եք, որ հրապարակված ցանկում չկա մեր փառատոնի անունը, ինչն անակնկալ էր մեզ համար: Ես դեռ կփորձեմ հարցն ուսումնասիրել եւ պաշտոնապես պատասխան ստանալ նախարարությունից»:

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում. Արմեն Աշոտյան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ԳԵՆԴԵՐ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՂ ԹԱՏԵՐԱԽՄԲԻՆ

«Իրավունքը» դեռ կանդրադառնա Մշակույթի նախարարության մերժած լուրջ մշակութային ծրագրերին ու նախագծերին, ինչպես նաեւ հետեւողականորեն կներկայացնի ֆինանսական աջակցություն ստացած, բայց մշակույթի դաշտում անհայտ ու ոչինչ չասող հասարակական կազմակերպություններին ու դրանց իրականացրած նախագծերին, բովանդակությանն ու նպատակներին: Իսկ մինչ այդ, կներկայացնեն նախարարության կողմից «Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ» անվան տակ դրամաշնորհ ստացած մի նախագծի: Դրամաշնորհ ստացած նախագծերի ցանկում է նաեւ «Թատրոնթատերախումբը, որը հիմնականում աչքի է ընկնում, իբրեւ թե, կանանց, ընտանեկան բռնության դեմ պայքարող բնույթի ներկայացումներով, անդրադառնալով մեկ կնոջ ու մեկ ընտանիքի պատմությանը` դա վերագրելով հայ կնոջ ու ընտանիքի ժամանակակից մոդելին: Այս թատերախմբի վերջին գլուխգործոցը` «Ես կին  եմ» ներկայացումն է, որի բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը տարիներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում չթաքցրեց այն հանգամանքը, որ այն պատվիրված բեմադրություն է. «Այո, սա պատվեր էր. բեմադրել ներկայացում գենդերային ճնշումների վերաբերյալ...»: Ի դեպ, 2014 թվականից բեմադրված այս ներկայացումը մինչեւ այսօր թատերախումբը խաղում է տարբեր ակումբներում, այսինքն` ընդհատակում: Իսկ թե պետական սուղ միջոցներից ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած ֆինանսավորման տակ ինչ ծրագիր է իրականացվելու այս թատերախմբի կողմից, «Թատրոնը` որպես էկոլոգիական խնդիրներին տեղյակ ու գիտակից սերնդի կրթելու հարթակ» վերնագրված ծրագրում, միայն Աստված գիտի, եւ ֆինանսավորողներն ու իրականացնողները:

«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА