o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սասնա ծռերը» ՔՊ-ի ռազմականացված թեւն է եւ գործում է հրահանգված` Փաշինյանի գրասենյակի կողմից (Տեսանյութ)

15.05.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սասնա ծռերը» ՔՊ-ի ռազմականացված թեւն է եւ գործում է հրահանգված` Փաշինյանի գրասենյակի կողմից (Տեսանյութ)

«Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ այս օրերին Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում հետեւում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Նա, ինչպես եւ ՀՀ մի շարք քաղաքացիներ եկել էին սատարելու ՀՀ երկրորդ նախագահին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Մինասյանի հետ:

Պահանջո՞ւմ եք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը. սոցհարցում

- Պարոն Մինասյան, դատական նիստերն ուղեկցվեցին մանր միջադեպերով, քանի որ դատարանում էին հայտնվել հանրությանը հայտնի սադրիչներ: Ի՞նչ կասեք այս մասին

Ինչպես տեսաք, նույն անձինք էին սադրանքներ հրահրում, որոնք միշտ, այսպես ասած, «օգտագործվել են» «Իմ քայլը» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Նույն Վարդգես Գասպարին էր, նույն այն կինն էր, որին շատերը հիշում են դեռ այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանը, խախտելով ՀՀ հատուկ օբյեկտների պաշտպանությայն կարգը, ներխուժեց Ազգային ժողով ու դրսում նախարարներին էր ազատում զբաղեցրած պաշտոններից: Այդ նույն ժամանակ այդ կինը հայտարարում էր սեւերի եւ սպիտակների ցուցակը, դավաճան էր անվանում մարդկանց: Ամեն օր այդ մարդիկ էին կառավարության շենքի դիմաց բողոքում կառավարության ծրագրից, այսինքն` դեմքերի փոփոխություն չի եղել: Ինչպես նաեւ Ստյոպա Սաֆարյանն էր եկել, որը հայտնի է, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի մշտական աջակից եւ պաշտպանել է նրա հակահայկական ծրագրերը: Այն ժամանակ, երբ ժողովրդական ցասում կար, Ս. Սաֆարյանը 1996 թվականի ընտրությունների ժամանակ կրկին ծառայում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն` նույն մարդիկ են, ովքեր 90-ականներին ուժով պաշտպանում էին իշխանությանը, այսօր էլ կանգնած են «Իմ քայլի» եւ առավելապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին: Սրանք ուղղակի քաղաքացիներ չէին, այլ նույն ակտիվիստներն էին, որոնք, էլի եմ կրկնում, մշտապես «օգտագործվել են» սադրանքներ հրահրելու համար: Բայց իրենց մոտ չհաջողվեց, որովհետեւ այն մարդիկ, ովքեր գտնվում էին դատարանում  կիրթ ու գրագետ էին: Եթե ինչ-որ տեղ էլ բարձր խոսեցին կամ ցածր, այդտեղ պրոիշխանական լրատվամիջոցներն էլ իրենց մեղքն ունեին: Մարդկանց դիմում էին` «ով ես դու»-ով, իրենք էլ էին հրահրում, եւ ամենավատը, որ իրենց լրագրողական էթիկայի մեջ չէին:

Արմեն Աշոտյան. «Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր» (Ուղիղ եթերի տեքստը)

Դատական նիստերի դահլիճում հայտնվեց նաեւ Ստյոպա Սաֆարյանի քույրը` փաստաբան Սեդա Սաֆարյանը, ինչպես նաեւ իշխանության հետ ջերմ հարաբերություններ ունեցող փաստաբան Վահե Գրիգորյանը, մինչդեռ դատավորը պնդում էր, թե նրանք որեւէ կողմ չեն ներկայացնում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:

Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չկարողացավ ապահովել այս դատավարության անկողմնակալությունը, այլեւ կալանավորի արժանապատվությունը: ՀՀ վարչապետը նաեւ կալանավորների վարչապետն է եւ արդարադատության ղեկավարն է, ուստի` թե՛ ժնեւյան կոնվենցիաներով, եւ թե՛ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պարտավոր էր կալանավորի արժանապատվությունը բոլոր ձեւերով պաշտպանել: Բայց նա դա չարեց, եւ ոստիկանները դիտավորությամբ թույլ էին տալիս, որ նույն Վահե Գրիգորյանն անպարկեշտ հայտարարություններ աներ, նույն Ստյոպա Սաֆարյանի քույրը հանդես գար սադրիչ հայտարարություններով` անմեղության կանխավարկածը ոտնահարելով: Այսինքն` իր ֆունկցիան պետությունը չի կատարում, եւ քաղաքացիական հասարակությունը ստիպված է այն կատարել իր փոխարեն, ինչը կարգավորվում է Հաագայի օրենքներով: Այն պահից, երբ պետությունը իր ֆունկցիաները չի կարողանում կատարել, քաղաքացիական հասարակությունը ի զորու է այդ պարտականությունը վերցնել իր վրա: Եվ ես հայտարարում եմ, որ մարդիկ, ովքեր եկել էին դատարան, կատարում էին ՀՀ պետական ինստիտուտի այն ֆունկցիաները, որոնք նրանք հրաժարվել են կատարել: Սա ստիպված քայլ էր մեր կողմից:

​​​​​​​Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցման արդյունքները

Ո՞րն է լինելու Ձեր եւ Ռ. Քոչարյանի բազմաթիվ աջակիցների հաջորդ քայլը:

Այս անգամ ստուգողական էր, եկանք, որ տեսնենք Հայաստանի Հանրապետությունը, այն ինստիտուտները, որոնք պետք է այս դատավարության անկողմնալկալությունը ապահովեն, կատարո՞ւմ են իրենց պարտականությունը, թե` ոչ: Ստուգարքը չանցավ: Մենք պատրաստվելու ենք ավելի լուրջ քայլերի, միջազգային իրավունքի պաշտպանների ենք ներառելու, իրենց հետ ենք խոսելու, փոխանցելու ենք այն, ինչ կատարվում է այստեղ, որովհետեւ չկա աշխարհում մի զարգացած երկիր, որտեղ կալանավորի հանդեպ, նույնիսկ տուժողի հարազատները նման հայտարարություններ անեն եւ մնան անպատիժ: Դատարանը նույնիսկ դրամական տուգանք է սահմանում: Հետո էլ ասում են, թե գոյություն ունի դատավարական կարգ եւ կալանավորի արժանապատվության պաշտպանություն: ՀՀ օրենքները վա՞տ են կարգավորում այն, եթե ՀՀ սահմանադրության համաձայն` այն չի կարգավորվում կամ վատ է կարգավորում, ուրեմն` գործում է միջազգային օրենքը: Ուղղակի, այստեղ ո՛չ այն է աշխատում, ո՛չ այն:

Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր. Արմեն Աշոտյան

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին` ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Իսկ մինչ այդ, նրանք դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին այդ հարցով: Ի՞նչ եք կարծում նախագահների դիմումը կհարգվի՞ դատարանի կողմից:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող է չհարգել, մինչդեռ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Վիտալի Բալասանյանին նախ պետք է հարգել որպես Արցախի հերոսների: Բայց Նիկոլ Փաշինյանը, որպես անձ, կարող էր անտեսել եւ անտեսեց այդ ամենը, այսինքն` նա իր առջեւից մեկ մետր ավել չի տեսնում: Մարդիկ կան, որ Նիկոլ Փաշինյանի մոտ են աշխատում եւ հաստատում են, որ նա նույնիսկ խորհուրդ չի լսում, թե դու ինչ ես խոսում: Ասում է` հա-հա, բայց վերջում իր արածն է անում, ոչինչ չի քննարկվում: Եվ եթե իր անձնական շրջապատում ոչինչ չի քննարկում, էլ ուր մնաց` այն շրջապատում քննարկվի, որին ինքը համարում է  հակահեղափոխականության օջախ ու ասում, որ հեղափոխությունը կմտնի Արցախ: Ընդ որում` այն պահին, երբ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման: Ասեմ նաեւ, թե ինչպես է պատրաստվում գրոհի. զենք ու զինամթերքը ունեն իրենց պահպանման ժամկետը: Այն ծանր հրթիռները, ամբողջ արսենալը, որ նրանք ձեռք են բերել, դրանց օգտագործման ժամանակն է, դրա համար էլ ակտիվ աշխատանքներ են տանում սահմանին: Ու այս պահին դիտմամբ, թե առանց դիտավորությանմիեւնույնն է, Նիկոլ Փաշինյանն Արցախում էլ է սկսել սադրել:

«Այսօր հրաժարական կտա մեկը, վաղը կգա մյուսը եւ նույն քաղաքականությունը կիրականացնի». Վիկտոր Կատվալյան (տեսանյութ)

Ո՞ւմ միջոցով...

Վստահ եմ, որ «Սասնա ծռերը» գնում են Արցախ` հրահանգված Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կողմից: Ուրիշ ոչինչ չկա, կարող են ընդդիմություն խաղալ, մի տեղ ասել` դու շատ սխալ ես, ոտքդ կջարդենք, բայց նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմականացված թեւն են: Ուզում էին այդպիսին Երկրապահը սարքել, բայց այնտեղ կան տղաներ, որոնք զսպաշապիկ են` անկախ նրանից, թե ով է ԵԿՄ նախագահը: Բայց եթե նրանց հաջողվի վերջապես երկրորդ ռազմական թեւն ունենալ, շատ դժվար ապագա է սպասվում մեր ժողովրդին:

«Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008 թվականին ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА