o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ ՄԵՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

15.05.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ ՄԵՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր արցախյան պատերազմի ազատամարտիկ« լեգենդար հետախույզ« հասարակական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«Սերժ Սարգսյանը հանդես է գալիս, որպես գործիչ, որն առաջնորդվում է պետական շահով»

 

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԴԵՌ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՉԱՅԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ»

– Պարոն Գեւորգյան, մայիսյան եռատոնը Դուք եւ Արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներ, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում էիք նշում: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

Նախ ասեմ, որ Ձեր նշած «լեգենդար» բառին միշտ դեմ եմ եղել, որովհետեւ նրանք, ովքեր եղել են առաջնագծում, բոլորն էլ լեգենդներ են: Նրանք մարդիկ են, որոնց հարկավոր չէ առանձնացնել, բոլորը մեր երկրի հենասյուներն են: Իսկ Արցախում այդ հենասյուներն իրենց շատ լավ էին զգում, որովհետեւ զգում էինք հենց անմիջական այդ հաղթանակի բերկրանքն այնտեղ: Նորից զգում էինք միասնական այդ ուժը: Շատ հետաքրքիր էր քո հաղթանակը, քո այդ վառ հիշողությունները կիսել այն մարդկանց հետ, ում հետ միասին ապրել ես այդ ժամանակները: Ցավոք, Հայաստանում շատ ավելի թույլ է այդ ամենը նշվում, ու միգուցե այսօրվա քաղաքականության պատճառով է: Բայց, միեւնույնն է, մեր ազգի, մեր ոգու մեջ այդ հաղթանակները նստած է, որովհետեւ, ի վերջո, եթե չլինեին մեր պապերի ամրագրված հաղթանակներն ու նվաճումները, այսօր չէինք կարողանա հպարտորեն նշել ե՛ւ իրենց հաղթանակները, ե՛ւ տոնել եւս մեկ հաղթանակ` արցախյան մեր ազատագրական պայքարը: Իհարկե, պայքարը դեռ չի ավարտվել, քանի որ հակառակորդը դեռ կապիտուլյացիայի չի ենթարկվել, ինչը կարծում եմ` ժամանակի խնդիր է:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

Դուք նշեցիք, որ Հայաստանում թույլ է այդ ամենը նշվում, բայց մի տխրեցնելու առիթ էլ կա. Ազգային ժողովում առհասարակ մոռացել էին, թե մայիսի 8-9-ը ինչ օրեր են, եւ ԱԺ նախագահությունը չէր անդրադարձել դրան: Չե՞ք կարծում, որ արժեքային համակարգ ենք կորցրել այսօր:

Այդ արժեհամակարգը սկսեցին կորցնել շատ վաղուց, պարզապես, վերջին մեկ տարվա ընթացքում այն շատ ավելի մեծ ընթացք ստացավ: Ներկայիս իշխանափոխությունը համարվեց ավելի մեծ հաղթանակ, քան ամբողջ մեր արցախյան պայքարը: Բայց նախ պետք է հասկանալ՝ հաղթանակ գաղափարն ինչ է նշանակում: Եթե մենք խոսում ենք պետականության եւ մարտական գործողությունների հաղթանակի մասին, ապա դու հաղթում ես նրան, ով պատրաստ է եղել խլել քո կյանքը: Իսկ քաղաքական առումով, ինչպես ուզում ես մեկնաբանիր, բայց դու փողոց փակելով ես քեզ հռչակում հերոս, իսկ իրական հերոսին` նրան, ով իր կյանքով կանգնած է եղել քեզ համար, հենց նույն փողոց փակողի համար, վարկաբեկում ես: Ինչպե՞ս կարող ես փողոց փակողին բերել, հավասարեցնել իրական հերոսների հետ: Այդ փողոց փակողների թվացյալ հակառակորդն ո՞վ էր, նա, ով իր համար կյանքը պատրաստ է եղել զոհելո՞ւ: Մինչդեռ այդ փողոց փակողներից ոչ մեկը թշնամուն չի էլ տեսել, ոչ էլ աչքերի մեջ են նայել: Դրա համար իրենք արցախյան ազատագրական պայքարի հաղթանակի բերկրանքը չեն կարող հասկանալ:

«Այսօրվա իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

 

«ՍԱ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՌԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

– Արշավը նույն այն մարդկանց դեմ է, ովքեր, ինչպես Դուք եք նշում, պաշտպանել են փողոց փակողների կյանքն ու հողը, ի՞նչ տեխնոլոգիա է:

Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագրի շարունակությունն է` նոր տեխնոլոգիաներով հարստացած: Ի՞նչ է նշանակում Հայաստանում թիրախավորել մի անձի ու այդ անձի միջոցով ոչնչացնել եւ արժեզրկել ամբողջ պետական ինստիտուտը: Այսօր այդ նույն փողոց փակողները` ազգային իրական հերոսներին վարկաբեկողները, ասում են, թե իրենք ազգայնականներ են: Գիտեք, միայն ՀՀ-ում է, աշխարհի երեսին չկա մի այլ պետություն, որտեղ հայտարարությամբ կարող են լինել ազգային: Ազգային գաղափարախոսությունը, պատկերը, տեսակը կենսագրությամբ է լինում: Որեւիցե մեկը չունի այդ կենսագրությունը, բայց իրեն հռչակում է ազգային, լսում ենք միայն այդ մարդկանց պոպուլիստական խոսքերը: Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին մայիսի 9-ին ուզում էր շատ մեծ շուքով նշել եռատոնը, բայց այդ տոնի բերկրանքը չկար, ինչը կրկնում եմ` այսօրվա քաղաքականության հետեւանքն է:

«Իշխանությունները հաճույք են ստանում մարդկանց ուղղակի բանտ ուղարկելուց, ինչն անթույլատրելի է»

Բայց ոմանք մեծ շուքով նշեցին քաղաքացու օրը` փողոցներում խորոված անելով: Մի տեսակ վիրավորական չէ՞:

Ինձ համար վիրավորական է պետականության կորուստը: Երբ մենք պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհելու, պատրաստ ենք եղել դուրս գալու պայքարի, չենք արել նրա համար, որպեսզի հռչակենք հաղթանակ, այլ որպեսզի մեր ժողովուրդը յուրաքանչյուր ժամանակ այդ տոնը կարողանա օգտագործել` որպես ուրախություն, հպարտություն, ինքն իրեն լավ զգա: Եթե քաղաքացու օր նշելով իրեն լավ է զգում, թող լավ զգա, բայց չի՛ կարելի դրանով արժեզրկել ավելի կարեւոր տոներն ու գաղափարները: Ինձ համար ցավ է, որ այսօր գնում ենք պետականության կորուստի: Նման քաղաքականությունը, որը վարում են այսօրվա իշխանությունները, տանում է կոնկրետ կործանման: Այսօր պոպուլիստական խոսակցություններով, մանր-մունր քայլերով, սրան գետին փռելով, նրան բանտարկելով, մյուսինպատասխանատվության» ենթարկելով (մինչդեռ պատժի դեռ ոչ մեկին չեն ենթարկել) ու դրանից շոուներ սարքելով` փորձում են ինչ-որ չափով շոյել հասարակության այն մի հատվածի ականջը, որը վիրավորված, ճնշված է եղել: Սակայն պետք է սթափ հասկանանք, որ այդպիսով գնալու ենք կործանման:

«Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր «բոյֆրենդի». Շարմազանով (Տեսանյութ)

 

«ՆԱ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

– Ն. Փաշինյանը, Արցախից վերադառնալով, հայտարարեց, թե Արցախը փորձում են դարձնել հակահեղափոխության օջախ: Ինչի՞ց էր նա այդպես սարսափել Արցախում:

Փաշինյանն իմ հասակակիցն է: Ուզում եմ հիշեցնել, որ նա ոչ թե խուսափել է ՀՀ զինած ուժերում ծառայելուց` ունենալով իրավական հնարավորություն, այլ նա չի ծառայել այն ժամանակ, երբ երկիրը եղել է պատերազմական վիճակում: Իհարկե, մենք հիմա էլ ենք պատերազմական վիճակում, բայց այն ժամանակ կոնկրետ լայնամասշտաբ մարտական գործողություններ էին ընթանում, ու նա չի գնացել պաշտպանելու մեր երկիրը: Եվ հիմա Ն. Փաշինյանն ուզում է առաջին դեմք լինել մի հողում, որից ժամանակին խուսափել է: Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք ընդհանրապես չես էլ հասկանում, թե որտեղ են եղել վերջին 10 տարին, որ փաբերից են դուրս եկել, ուզում են հերոսի կերպարով մա՞ն գալ: Հերոսի կերպարով ման չեն գալիս, հերոսի կերպարով պետք է ապրես: Ու, ի  վերջո, պետք է հասկանանք, որ մարդ արարածներս կարող ենք սխալներ թույլ տալ, մենք սուրբ չենք, բայց հերոս է նա, ով կոնկրետ պահին չի մտածում իր անվտանգության, այլ մտածում է իր կողքինի մասին, առավել եւս երբ պետականության մասին է խոսքը եւ պատասխանատու է երկրի համար:

«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

Այդուհանդերձ կա՞ր «հակահեղափոխական օջախ» Արցախում:

Ի՞նչ հակահեղափոխական օջախ: Որեւիցե հակահեղափոխական օջախ չկար, այլ կա չենթարկվելու նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ, որ հերոսներին պետք է փորձել հավասարվել, փորձել դառնալ այդպիսին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես հաթաթա տալով խոսեն նրանց հետ: Հիմա էլ արդեն խոսում են իրենց լնգուլավազները, լակոտ-լուկուտները: Ո՞ւմ են ուզում վախեցնել, երբ ամբողջ Սովետական Միության ԿԳԲ-ն, որ մեր դեմ էին դուրս եկել, չկարողացավ վախեցնել: Իրենք պետք է հասկանան, որ իրենք էլ են մեր ազգը, ում համար  եւս պատրաստ ենք եղել զոհվելու, ու մինչեւ այսօր պատրաստ ենք: Եվ միակ բանը, որ իրենց օգնել է, որ մինչեւ այսօր դուրս չենք եկել իրենց դեմ, հենց դա է եղել, որովհետեւ իրենք մերոնք են: Ու մենք համբերատար սպասում ենք, որպեսզի հասկանան դա: Սխալները, թերությունները չի տալիս իրավունք՝ ոչնչացնելու մեկս մյուսին: Քաղաքականությունը մի հարթակ է, երբ նույն գաղափարակիցները հանդիպում են իրար հետ` երկրի եւ պետականության շուրջ մտածելով ու սկսում են իրար հետ համահունչ քայլել դեպի երկիրը լավացնելու ուղղությամբ, այլ ոչ թե` մեկը մյուսին ոչնչացնելու: Ես կռվել եմ, դու չես կռվել, ես կերել եմ, դու չես կերել, ես արել եմ, դու չես արել. այդպե՞ս են երկիր կառավարում: Հայաստանցի-ղարաբաղցի, նախկին զինվորական-ներկա զինվորական գեներալներ-կոռուպցիոներներ, այսպիսի արտահայտություններով փորձում են պառակտել այս ազգը: Հայաստանը երբեք նման ներքին քաղաքական պառակտված վիճակում չի եղել, ինչպես հիմա է: Ու ո՞վ է ասում, որ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է անում: Կարծում եմ` նա շատ լավ գիտակցում է, ու վստահ եմ, որ սա իր ուղենշված ծրագրերից մեկն է, որովհետեւ միայն մեզ ներսից պառակտելով կարող են քանդել երկիրը: Ժողովո՛ւրդ, հասկանալ է պետք, ոչ թե ասել` «վայ քոռանամ, Նիկոլ Փաշինյանին բան ասացին»: Չէ, Փաշինյանն էլ է մերը, մեր հայն է, բայց եթե այս մարդը չի կարողանում, ուրեմն` նրա մեկ օր առաջ իր հրաժարականով մենք փրկելու ենք մեր երկրը: Ո՞վ էր Փաշինյանը, Անդրանիկ փաշա՞ն էր, Գարեգին Նժդե՞հն էր, ինչի՞ համար էիք այդպես չարացել, ինչի՞ համար չեք կարողանում ձեր աչքերը բացել: Չե՞ք հասկանում, որ փաբից դուրս եկածների այդ սեռական կենտրոնացումը մեր երեխաների վրա, մեր մշակույթը փոխելով, ռազմական ոգին, ազգ-բանակը կոտրելով, հերոսներին վարկաբեկելով, վարկաբեկում են մեզ: Հերի՛ք է կործանեք երկիրը պոպուլիզմով, չի՛ կարելի:

«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

 

«ԳՆԱՑԵՔ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԿՌՎԵՔ, Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ»

– Իսկ ո՞վ է մեղավոր լինելու այդ կործանման համար: Այսօր արդեն երկրի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն է որոշելու արցախյան հիմնախնդիրն ինչպես լուծվի, ու առհասարակ ամեն ինչ գցում են ժողովրդի վրա: Եթե վաղը տեղի ունենա այն, ինչի մասին զգուշացնում եք, ժողովուրդն էլ իր մեղքի բաժի՞նն է ունենալու:

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

Չեմ բացառում: Բայց պեությունը եւս ընտանիք է: Եթե ամուսինը ոչ մի որոշում չի կայացնում, ոչ մի բանի տեր չի կանգնում, վերջում ասում է` բալիկ ջան, դու դա ուզեցիր, իմ կին, դու դա ուզեցիր, մամա ջան, դու ուզեցիր, հարց է ծագում` բայց դու էիր ընտանիքի գլուխը, ա՛յ տղա, բա դու ի՞նչ գլուխ էիր, չէի՞ր կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անես: Ու այս մարդիկ այսօր ասում են` կարողացանք հաղթել... Ո՞ւմ ես կարողացել հաղթել` Սերժ Սարգսյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, Բակո Սահակյանի՞ն, Վիտալի Բալասանյանի՞ն, այն մարդկա՞նց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել քեզ համար ու պատասխանատու են առ այսօր: Ո՞ւմ դեմ ես դուրս եկել դու կռվելու, ո՞ւր ես տանում այս երկիրը, վաղը այդ պատասխանատվության տակից ովքե՞ր են դուրս գալու, ու ինչքա՞ն կորստով ենք դուրս գալու, կամ կարողանալո՞ւ ենք դուրս գալ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք գիտենք, սակայն ես ուզում եմ իմ ազգը, ի վերջո, կարողանա արթնանալ ու իրենց ընտրած վարչապետին կոնկրետ հարցեր տա եւ հիմնավոր պատասխաններ պահանջի: Այսօր ԱԺ փոխնախագահներով եւ մնացածներով հայտարարում են, թե զենքները ձեքներս կկռվենք: Բա հազար անգամ հնարավորություն կար, անեիք, թե՞ արդեն Հայաստանը խաղաղության մեջ է, մենակ հայտարարում եք ու վարկաբեկում մյուսներին: Բա գնացեք կռվեք, ո՞վ եք դուք, գնացեք սահման՝ զինվորի կողքին կանգնելու, ոչ թե որպես պատգամավորներ, այլ՝ որպես ՀՀ քաղաքացի: Ճանապարհները չգիտե՞ք, կասենք, Պաշտպանության նախարարությունում հերթագրումներով հանգիստ գնում են ծառայելու, գնացե՛ք այնտեղ:

«Երկիրը չեն կառավարում պոպուլիստական ճառերով». Գեւորգ Գեւորգյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք iravunk.com-ում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА