o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.05.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ով էր բոլորից շատ սիրում խոսել 5 հազար դրամով քվե վաճառող ընտրողների մասին: Դե, իհարկե, Նիկոլը, գումարած նաեւ նրա կողմնակիցները: Սակայն նախկին պետական ծառայող, այժմ լրագրող ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտնաբերել է ապշեցուցիչ փաստ` որ մոլի նիկոլականները այդ նույն 5 հազար դրամով հանգիստ վաճառում են իրենց դրոշը. «Այսօր ողջ օրը անց եմ կացրել Նոր Նորքի դատարանի բակում, որտեղ հանդիպակաց մայթերի վրա կենտրոնացել էին նախագահ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները` երկու տարբեր ճամբարներ: Առավոտից սկսած նիկոլական ամբոխը գոռում-գոչում էր, թե բա` Քոչարյանը ձեզ 5000 դրամով է գնել, դրա համար եք իրեն պաշտպանում: Նրանք իրենց հետ բերել էին եռագույն դրոշ եւ նաեւ սպիտակ մի դրոշ, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր` ԴՈՒԽՈՎ: Ժամեր անց մեր տղաներից մեկը առաջարկել է դրոշը պահողին` վաճառել այդ դրոշը, ինչին զոմբին տվել է իր համաձայնությունը: Արդյունքում դրոշը վաճառվել է 5000 դրամով»: Երեւի թե, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ 5 հազար դրամով քվե վաճառողները եւ ներկայիս նիկոլապաշտները դա նույն անորակ զանգվածն է:

ԶԱՐՄԱՆՔ

Բավականին ընդունված է ժողովրդի ծանր սոցիալական վիճակը նկարագրելիս հետեւյալ համեմատությունն անել. «Խեղճ մարդիկ զիբլի արկղի վրայի կատու են դարձել»: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ «զիբլի կատվից» ավելի վատ վիճակ էլ գոյություն ունի: Այսպես, «Ժամանակ» թերթի տեղեկություններով. «Արդեն գրեթե մեկ ամիս է` Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները` ընդդեմ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող եւ աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են եւ հանձնել: Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործը իրենով է արել Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարները աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր»: Ապշեցուցիչ է, որ կարող է այդպես էլ լինել` մարդիկ բողոքի ցույց անեն, որպեսզի պաշտոնյան իրենց ձեռքից չխլի ԱՂԲԸ:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, մշտական օգտագործման Վարդգես Գասպարիի հետ կատարված միջադեպի առնչությամբ ոստիկանություն բերման էր ենթարկվել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը: Ու մինչ, զարմանալիորեն, լրագրողների մի մասը թյուրիմացաբար զանգահարում էին մեկ այլ մարդու` Վիգեն Սարգսյանի օգնական Արմեն Թավադյանին, իր ողջ պերճանքն ու թշվառությունը ի ցույց հանեց ԱԺ փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Այստեղ ուշագրավը հետեւյալն է, որ Արմեն Թավադյանը Ալենի հարսանիքի քավորն է, եւ Ալենը շտապեց առաջ ընկնել անգամ ոստիկանությունից ու դատապարտող խոսքեր ասել Թավադյանի հասցեին. «Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետեւ ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է` մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որեւէ մեկի հանդեպ»: Դե հիմա հասկացա՞ք, թե 1930-ականներին բոլշեւիկներն ինչպես էին բուծում հարազատի վրա մատնագիր գրող պավլիկմորոզովներին: Իհարկե լավ է, որ հիմիկվա պատանիները չգիտեն, թե ով է Պավլիկ Մորոզովը, ուստի հենց Սիմոնյանի Ալենի օրինակը պետք է նրանց ներկայացնել, թե ինչպիսին չի կարելի լինել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА