o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԻՏԼԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

15.05.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՔԱՅԼՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԻՏԼԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Այն, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր ողջ շրջապատը, որը հայտնվեց իշխանության ամենաբարձր պաշտոններում, իրենց ամբողջ գիտակցական կյանքում եղել են հակառուսական, հակասովետական, հակա ԵԱՏՄ-ական, հակա ՀԱՊԿ-ական գործիչներ, վաղուց է հայտնի: Իսկ որ իշխանությունը զավթելուց հետո նրանք ստիպված կարճացրել են սեփական լեզուները, ընդամենը նշանակում է, որ իրավիճակից ելնելով, ժամանակավորապես փորձում են ցուցադրել, թե իբր կտրուկ փոխել են իրենց նախկին պատկերացումներն ու դիրքորոշումները:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ

Սակայն անգամ այդ ձգտման մեջ սրանք երբեմն-երբեմն չեն կարող զսպել իրենց բուն էությունը, եւ մե՛կ Ալեն Սիմոնյանն է Մեդվեդեւին անվանում անտակտ, մե՛կ՝ Արարատ Միրզոյանը մոռանում է շնորհավորել Մեծ հայրենական պատերազմի հաղթանակը, մե՛կ քաղաքապետ կոչված Մարությանը Հայրենական պատերազմը անվանում է «հայրենակցական»: Սակայն այս երկար շարքում գլուխգործոցը «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, որը հաջողացրել է երեկ հանդես գալ Հիտլերի պաշտպանության դիրքերից: Սույն սուբյեկտը հայտարարել է, որ. «Հիտլերն էլ կարար որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը»: Այսինքն` Հովակիմյանը այսօր փորձում է արդարացնել հրեշին եւ մոռացության տալ այն փաստը, որ ֆաշիզմը եւ նացիզմը դատապարտվել են ամբողջ աշխարհի կողմից, այն, որ մարդակեր Հիտլերին, որի վրա է 300 հազար հայ զինվորների արյունը, որի վրա է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 100 միլիոն մարդկանց մահը, որի ձեռքերի գործն է հրեաների ցեղասպանությունը: Ասել, որ Հիտլերը կարող էր իր հրեշավոր հանցանքների համար իրեն եւ իր նացիստական կուսակցության վերանխավին Նյուրնբերգյան դատավարությունով դատելը դիտել որպես զուտ քաղաքական հետապնդում, ոչ այլ ինչ է, քան արդարացնել Հիտլերին եւ այն բոլոր սահմռկեցուցիչ հանցանքները, որոնք կատարել են ֆաշիստները: Ստացվում է, որ քայլոները արդարացնելով եւ պաշտպանելով Հիտլերին, ոչ միայն հակազգային, հակառուսական ուժ են, այլ նաեւ` հակամարդկային: Հասկանալի է, որ այսպիսի քաղաքական կեցվածք ունեցող կուսակցությունն ընկալվելու է որպես «իզգոյ» ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Եվ ամենասարսափելին այն է, որ այդպիսի կարգավիճակը տարածվելու է նաեւ այն երկրի վրա, որի իշխանության մեջ են Հիտլերի փաստաբանները: Այս պահին Նիկոլը պետք է ապացուցի, որ իր քայլո-պատգամավոր Հովակիմյանը, արտաբերելով այդ պիղծ մտքերը, խոսում էր ոչ թե ամբողջ քաղաքական ուժի, այլ զուտ իր անունից: Եվ այդ ապացուցելու ընդամենը մեկ ձեւ կա. դա Նիկոլի կողմից Հովակիմյանի հայտարարության խիստ դատապարտումն է եւ վերջինիս մանդատի հանձնումը:

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА