o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԼՄ-ներ․ «Բեշիկթաշը» երկարաձգել է Օզբիլիսի հետ պայմանագիրը

15.05.2019 16:30 ՍՊՈՐՏ
ԶԼՄ-ներ․ «Բեշիկթաշը» երկարաձգել է Օզբիլիսի հետ պայմանագիրը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում են թուրքական Haberler.com, Fanatik.com և մի շարք այլ պարբերականները։

Նեյմարը չի հարգում իր պայմանագիրը, նա մեծագույն սուտ է.L’Equipe

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վերջերս է հեռացվել «Վիլլեմ II»-ից, որտեղ հանդես էր գալիս վարձակալությամբ։ Հոլանդական ակումբը խզել է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, քանի որ վերջինս «Սիտարդի» հետ հանդիպման ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Օզբիլիսը, ով 2016 թվականին էր 4 տարվա պայմանագիր կնքել «Բեշիկթաշի» հետ, 1 տարով երկարաձգել է «սև-սպիտակների» հետ համաձայնագիրը։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։

Վերոնշյալ պարբերականները գրում են, որ «Բեշիկշթաշի» ղեկավարության նման որոշումն իսկական անակնկալ է, քանի որ Օզբիլիսի տրանսֆերն ակումբի չստացված տրանսֆերների շարքից է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА