o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ. Լևոն Քոչարյան

15.05.2019 16:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ. Լևոն Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանքեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը և ասաց, որ պատրաստ է հանդիպել նրա հետ։

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել փորձառու գործարարների հաշվառումից․ Սարգիս Աղաբեկյան

«Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։

Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։

Նշենք, որ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիրը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։

Լևոն Քոչարյանը նաև ասաց, որ ինքը Փաշինյանի հասցեին մեղադրանք չի ներկայացնում, այլ փոխանցում է իրականությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Լևոն Քոչարյանի հետ, որպեսզի նրան ասեր. «Աստված պահի քո ձագին, ո՞նց էր համը իմ ձագի...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА