ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄՆ ԷՐ

15.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄՆ ԷՐ

Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետեւում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբուրգ եւ Բրյուսել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երեւի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ Մեծ Դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո. «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն էր: Ըստ պաշտոնական լրատվության. «Նիկոլ Փաշինյանն Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին»:

Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել անկարգությունների կազմակերպման բոլոր մեղավորներին

 

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԸ

Տպավորությունը սա է. Փաշինյանը մի հսկայական շքախմբով գնաց-հասավ Լյուքսեմբուրգ եւ Բրյուսել, որ Էնտգենի հետ ճաշի ու Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ ընթրի: Համենայնդեպս, բացի այդ ճաշից եւ ընթրիքից, անհասկանալի է, թե ուրիշ ի՞նչ կոնկրետ նպատակ ուներ այս այցը, երբ Փաշինյանն անգամ Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված նիստին չմասնակցեց: Ընդ որում, նա Բրյուսելում վերջերս էր եղել, եւ դժվար թե այս մի քանի օրվա ընթացքում ինչ-որ կարեւոր հարցեր կուտակված լինեին, որը քննարկելու համար Փաշինյանը հերթական անհամ պետական փողերը վատներ ու հասներ Եվրոպայի խորքերըԱվելին, սկսվում են եվրոպական ընտրությունները, այն բոլոր պաշտոնյաները, ում հետ Փաշինյանն այնտեղ հանդիպեց, շուտով չեն լինի, ու միայն դա արդեն անիմաստ է դարձնում նրանց հետ այս պահին ինչ-որ բան քննարկելը: Ուրեմն էլ ո՞րն էր այս այցի իմաստը, որ Ուկրաինայի հեռացող նախագահ Պորոշենկոյի հետեւը կանգնի ու, չերեւալով՝ նկարվի՞. չնայած, Պորոշենկոյի հետ նկարվելը խորհրդանշական տեսք ուներՄիակ իմաստ ունեցող դրվագը, թերեւս, Ալիեւի հետ հանդիպումն էր՝ բրյուսելյան ընթրիքի ժամանակ: Չնայած, այս հանդիպմանն էլ Փաշինյանն էր փորձում մեծ նշանակություն չտալ: Այսպես, պատասխանելով հարցին, թե զրուցե՞լ է Ալիեւի հետ, Փաշինյանն ասաց. «Այո, մի փոքր: Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»:

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Ամեն դեպքում, բրյուսելյան այցի ավելի կարեւոր դրվագ չի երեւում, եւ երեւի հիմնական իմաստը հենց այս «փոքրիկ» հանդիպումն էր: Ընդ որում, ինչքան էլ Փաշինյանը փորձեց այդ հանդիպմանն էական նշանակություն չտալ, նրա հիշատակած պատասխանի տակ բավականին խորը հիմք կարելի է տեսնել: Զրույցը «ընթացիկ իրավիճակի մասին» էր, եւ հենց այդ «ընթացիկ իրավիճակն» է, որ վերջին ժամանակներս Փաշինյանին լրջորեն անհանգստացնում է: Հիշեցնենք, նա նաեւ վերջին ասուլիսում խոսեց սահմանային իրավիճակի սրացումից, որի հիմքում աճող լարվածության հետ կապված լուրջ մտավախություններ էին զգացվում: Ընդ որում, մտահոգվելու առիթ իրոք կա. վերջին ժամանակներս Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացի ներկայիս դինամիկան համարում է խիստ անբավարար ու ունեցած սպասելիքների չարդարացման դեպքում կարող է անցնել պատերազմի: Կանցնի, թե` ոչ, այլ հարց է, սակայն սպառնալիքները գնալով բացահայտ են դառնում, եւ ներկայիս սահմանային լարվածություններն էլ դրա վկայություններից են: Նաեւ նկատենք, որ ամիսներ շարունակ սահմաններն բավականին հանդարտ էին, ինչը ցույց տվեց, որ առանց Բաքվի հրահանգի, անգամ մեկ կրակոց չի լինի: Ու հիմա դիպուկահարների եւ ականանետերի կրակոցների փաստեր եղան, որն էլ նշանակում է, որ Բաքվից հրահանգ եղել է նման մի քանի կրակոց արձակել, որպես նախազգուշացում, որից հետո Ալիեւը սպասում էր Փաշինյանի ռեակցիայինՈւ հիմա կարելի է ենթադրել, որ «ընթացիկ իրավիճակի մասին» այդ «կարճ զրույցի» ժամանակ Փաշինյանը պետք է որ իր ռեակցիան ներկայացրած լինի: Թե որն է այն, մոտ ժամանակներս միանգամայն հստակ կերեւա: Իսկ այս պահին որոշ ենթադրությունների հնարավորություն կա: Այսպես, իր այդ մեկնաբանման մեջ Փաշինյանը նաեւ միտք հնչեցրեց, որ այս պահին, թեեւ դեռ Ալիեւի հետ պաշտոնական հանդիպման «ծրագրեր չկան», բայց նաեւ վստահություն հայտնեց, որ բանակցությունները շարունակվելու են: Սա ակնարկ է, որ Ալիեւի շանտաժն աշխատե՞ց. եթե այդպես է, ապա մոտ ժամանակներս պետք է որ արտգործնախարարների հերթական հանդիպման մասին հայտարարություն լինի...

Պորոշենկոն վարչապետ դառնալու ցանկություն է հայտնել

Բայց եթե իրոք այցի ողջ իմաստն Ալիեւի հետ հանդիպումն էր, այն մնացած 30-40 մարդուն ինչո՞ւ էր հետը տարել: Չնայած, այստեղ պատճառը կարող է նաեւ տնտեսականը լինել. արտագնա զբոսաշրջությունն ենք զարգացնում:

 

ՉԻՆԱԿԱՆ ԱՅՑԸ

Ի դեպ, որ եվրոպական այցի հիմնական իմաստը հենց Ալիեւի հետ հանդիպումն էր, հուշում է նաեւ այն, որ բրյուսելյան ընթրիքից եւ Ադրբեջանի նախագահին հանդիպելուց շատ չանցած` Փաշինյանն արդեն միանգամայն այլ աշխարհագրական-աշխարհաքաղաքական ուղղության վրա էր: Պեկին կատարած այցի իմաստը նույնպես հասկանալ է պետք: Այսպես, վերջերս Չինաստանում տեղի ունեցավ «Մետաքսի ճանապարհի» հետ կապված մասշտաբային միջոցառում՝ մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Սակայն Փաշինյանն այնտեղ չէր. նա այդ ժամանակ Երեւանում խորոված էր անում: Այդ միջոցառումն ու դրանից երկու-երեք շաբաթ անց Փաշինյանի Պեկին մեկնելը, թեեւ առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, սակայն խորքային առնչություններ կարելի է տեսնել: Օրերս ԱԺ-ում Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու այն ժամանակ Պեկին չի մեկնել, բացատրեց, թե կմեկնի առաջիկայում եւ այդ այցը կօգտագործի՝ «Մետաքսի ճանապարհի» ծրագրերում «մեր բաց թողածը» լրացնելու համար: Սրանից ենթադրելի է, որ այս այցի նպատակը «Մետաքսի ճանապարհին» ինչ-որ դիրքերի ձեռքբերումն էԱհա այստեղ պետք է հիշեցնել մեկ հայտնի ճշմարտություն. Հայաստանը պարզապես չի կարող «Մետաքսի ճանապարհին» դիրքեր ունենալ այն պարզ պատճառով, որ չունի երկաթուղի, իսկ այդ ծրագիրը հիմնականում ենթադրում է երկաթուղային բեռնափոխադրումներ: Սակայն միաժամանկ հիշեցնենք նաեւ, որ այդ Հարավային Կովկասի հետ կապված «Մետաքսի ճանապարհն» ունի տարբերակված մոտեցումներ. եթե հնարավոր լինի գործարկել Իրան-Նախիջեւան-Հայաստան-Թուրքիա, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Վրաստան-ՌԴ երկաթուղիները, ապա «Մետաքսի ճանապարհի» հարավային՝ իրանական ուղղությամբ սպասվող հսկայական բեռնափոխադրումների մի պատկառելի մասը կուղղվի հենց նշված գծերով՝ հաշվի առնելով, որ Իրան-Թուրքիա թույլ երկաթուղային կապը հենց հարավկովկասյան տարածքն է դարձնում առանցքային: Եվ հաշվի առնելով նաեւ այն դերը, որը Հայաստանի երկաթուղային համակարգում ունի ՌԴ-ն, դժվար չէ պատկերացնել, որ Մոսկվան էլ իր հերթին ունի լուրջ շահագրգռվածություն նշված երկաթուղիների հարցում: Իսկ այս բոլոր ծրագրերի համար մեկ բան է պետք՝ արցախյան հակամարտության կարգավորում, առանց որի անգամ ադրբեջանական այդքան գովազդված ուղիներն են դառնում ռիսկայինԱյսպիսով, պատահակա՞ն է Ալիեւի հետ հանդիպելուց հետո միայն Փաշինյանի Պեկին մեկնելը. հազիվ թե: Նաեւ հաշվի առնելով, որ այցի շրջանակներում ամենագլխավորը՝ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ պետք է որ առաջնային լինի հենց արցախյան հարցը. տեսնում եք լուծում, երբ եւ ինչպես, արդյունքում՝ կա՞ երկաթուղիների վերագործարկման տարբերակ: Իսկ ահա Փաշինյանը Չինաստանի առաջնորդի հետ խոսելով «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապված Հայաստանի շահագրգռվածությունից, նշեց, որ հայկական կողմն իր մասնակցությունը տեսնում է ավտոտրանսպորտային, երկաթուղային ¥...¤ համատեղ ծրագրերի իրականացմամբ: Ի՞նչ երկաթուղային ծրագիր, եթե մենք արտաքին երկաթուղի այս պահին չունենք: Ու նորից հասնում ենք Արցախին:

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

 

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԸ

Նկատենք նաեւ, որ «Մետաքսի ճանապարհի» գործնական մեկնարկն արդեն դարձել է ամենամոտ ժամանակների խնդիր: Նախ, այդ մասին հուշեց Պեկինի հիշատակված գագաթաժողովը: Ապա, պատահական չէր կարող լինել, որ գագաթաժողովից հաշված օրեր անց Իրանի շուրջ սկսվեց հերթական համաշխարհային աղմուկը, որի շրջանակներում բանը հասավ Իրան-ԱՄՆ ռազմական տարաբնույթ սպառնալիքների փոխանակմանԻհարկե, ԱՄՆ-ից, ավելի ճիշտ՝ ամերիկյան էլիտայի, պայմանականորեն ասենք, բոլթոնալիբերալիստական թեւից նման ռեակցիա սպասելի էր: Նույն Բոլթոնը, ով հիմնականում առաջ է տանում այդ ռազմական սպառնալիքի քաղաքականությունը, խոսում է ավիակիրային խմբերի, հարյուր հազարավոր զինվորականների` Իրանի դեմ հարվածի համար կենտրոնացնելու մասին: Իրանն էլ իր հերթին դիմեց փորձված սպառնալիքին, թե կփակի Պարսից ծոցի ելքը՝ Հորմուզի նեղուցը, որով էլ կաթվածահար վիճակի կհասցնի համաշխարհային նավթային շուկան: Ընդ որում, նույն ռազմական հարվածի սպառնալիքները ԱՄՆ-ը վերջերս ակտիվորեն հասցեագրում էր Վենեսուելային, եւ բավական էր այնտեղ մտներ ռուսական զինվորականության մեկ խումբ, որ այդ սպառնալիքները սկսեին մարել: Ու դժվար է նաեւ պատկերացնել, որ շատ ավելի զորեղ ուժ ներկայացնող Իրանին կորոշի հարվածել, առավել եւս, որ հարեւանությամբ՝ Սիրիայում ռուսական շատ ավելի լուրջ զորախումբ է գտնվումՄի խոսքով, Իրանում Երրորդ աշխարհամարտի մեկնարկը հազիվ թե տեղի ունենա, եւ այս պատմությունը շատ ավելի ուշագրավ է ԱՄՆ-ի ցուցաբերած այդ գերռազմաշունչ ռեակցիայի պատճառով: Նման նյարդայնացումը մեկ բանի մասին է վկայում՝ բեռնափոխադրումների ներկայացված գլոբալ նախագիծը մտնում է իրականացման փուլ: Եվ սա նշանակում է, որ արցախյան թեման եւս մնում է գլոբալ առաջնահերթությունների ցանկում:

ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА