ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՊՂԾՈՒԹՅԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ

15.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՊՂԾՈՒԹՅԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ

Նկարում ներկայացված են կադրեր ոչ այնքան հին տեսանյութերից, ուր երեւում է, թե ինչպես այսօրվա` ՌԴ-ին եւ Պուտինին հավատարմության երդում տվող իշխանավորները վառում, պատռում, տրորում են ՌԴ դրոշը կամ` հավկիթ նետում: Երեւի թե, այդպես են արտահայտում իրենց յուրահատուկ այլասերված սերը, կամ էլ նրանց ամբողջ սկզբունքը սկզբունքի բացակայությունն է` նպատակահարմարությունից ելնելով սեփական համոզմունքների ուրացումը:

 

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՄԵՆԱԱՐԳԱՀԱՏԵԼԻՆԵՐԸ

Սակայն անսկզբունքայնությունը եւ անցյալի ուրացումը դա նվազագույն մեղքն է, որը գործում են թրաշամանուկները: Կարելի է ասել` մյուս արածների համեմատ դա նույնիսկ անմեղ մանկական խաղ է: Իսկ ամենավառ կերպով իշխանազավթիչների խունտայի դեմքը երեւում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում: Եթե գլխավոր դատախազը գալիս է  դատարան դատավորների համար նախատեսված մուտքով, դատավորը շատ ուշադիր հետեւում է նրա դիմախաղի ամեն նրբությանը, եւ այդ ամենը` ոչնչով չսքողված, ապա պարզ է, թե ինչպիսի ցինիկ լպիրշությամբ Նիկոլն իր շրջապատով հանրությանը արդարադատության փոխարեն մատուցում է պատվիրված դատական հաշվեհարդար: Ոչ ոքից չթաքցվող վենդետա: Բայց իհարկե, խունտան նյարդայնանում է` տեսնելով, որ երկրորդ նախագահին դատարանի դահլիճում դիմավորում են ծափողջույններով: Նյարդայնանում է եւ մեղադրյալի ինքնավստահ կեցվածքից: Նյարդայնանում է նաեւ այն հանգամանքից, որ արցախցիները համառորեն պաշտպանում են իրենց առաջին նախագահին: Իհարկե տհաճագույն սյուրպրիզ էր թավշիստների համար այն, որ հիմա էլ` մինչ այդ գլխավոր դատախազին դիմած Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացնում հենց դատարան: Եվ խոսակցություններ կան, որ միգուցե, նաեւ անձամբ դատարան ներկայանան: Խունտան նյարդայնանում է, թե ինչպես շեշտված հարգանքով Արցախում ընդունեցին Սերժ Սարգսյանին, իսկ Նիկոլի պարագայում սահմանափակվեցին սառը քաղաքավարությամբ: Եվ նյարդայնանալով` խունտան պատասխանում է սադրիչներ ուղարկելով: Բացի բազմակի օգտագործված Վարդգես Գասպարիից, հայտնվել են եւ լրիվ զզվելի կերպարանքներ: «Կիսաբաց լուսամուտների» հերոս դժբախտ Հայկազիկը, կամ թուրքերին պաշտող կապտամազիկ Ասյա Խաչատրյանի սիրեցյալ ոմն Ջիվանը` իր ճղճղան ձայնով: Կներեք արտահայտությանս համար` նաեւ Ստյոպիկ Սաֆարյանը, գումարած դրան` գենդերների սրտխառնոց առաջացնող բրիգադը: Նման է, որ իշխանազավթիչները նպատակ ունեն փողոցային բախումներ հրահրել: Թերեւս հաշվարկել են, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների` նորմալ քաղաքացիներից բաղկացած զանգվածի մոտ նյարդերը տեղի կտան, եւ նրանց զայրույթը կթափվի պղծվածների այդ ամբողջ բրիգադի վրա: Բայց չեն մոռացվել ե՛ւ 2008-ի, ե՛ւ 2018-ի լեւոնանիկոլական հին մեթոդները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Նորություն չէ, որ 2018-ին թավշիստները մանուկների էին հանում փողոց փակելու` ե՛ւ մանկական աթոռների շարքով, ե՛ւ մանկասայլակներով, ե՛ւ դպրոցականներին ամեն կերպ ներգրավելով: Հիշենք թեկուզ, թե ինչպես էր Նիկոլը գլուխ գովում միջազգային ամբիոններից, թե հեղափոխական դպրոցականներին միանում են ծնողները, հետո տատիկներն ու պապիկները...

Այդ ամենը մեկ անուն ունի` քաղաքական մանկապղծություն: Ու թերեւս դա կապակցված է տոտալիտար աղանդների հետ, քանզի միայն ուղեղալվացման ենթարկվածը ի վիճակի է սեփական երեխայից կենդանի վահան սարքել: Ճիշտ է, մեր հարեւան մազութային սուլթանատին բնորոշ է պատսպարվել երեխաների, կանանց եւ ծերերի թիկունքում, սակայն հայի համար դա ամենազզվելի բանն է: Եվ եթե 2018-ին այդ տեխնոլոգիան օգնեց զավթել իշխանությունը, ապա այժմ էլ դա սկսեցին կիրառել իշխանությունը պահելու համար: Դատարանի մոտ հայտնվեցին հակաքոչարյանական պաստառներով երբեւէ Քոչարյանի երես չտեսած (ավելի ուշ ծնված լինելու բերումով) մանուկները: Դե իհարկե, բացի աղանդավորներից, այդպիսի գարշելի գործողության մեջ սեփական երեխաներին ներքաշողների մեջ ավելացած կլինեն աղանդավորից ոչնչով չտարբերվող նիկոլապաշտ զոմբիները: Եվ իհարկե, «քաղաքականացված լինելու» մեղադրանքով դպրոցների տնօրեններին հալածող նախարար Արայիկ Հարությունյանի մտքով չի անցնի մանուկների` քաղաքական նպատակներով այդ պիղծ օգտագործումը կասեցնել կամ դատապարտել: Դա չեն անի եւ իրավապաշտպան կոչեցյալները, թեեւ այդ քաղաքական մանկապղծությամբ էապես ոտնահարվում են երեխաների հիմնարար իրավունքները եւ երեխայի լավագույն շահի կատեգորիան: Փոխարենը կանաչ լույս է միացած արդեն ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական մանկապղծության համար: 3-6 տարեկանների համար նախատեսված պիղծ գիրքը Փաշինյանի կողմից պաշտպանելու հանգամանքը առավել քան պերճախոս է: Դե, այսպիսի աբսուրդ է հնչում` մանուկների սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ հանցագործություններ: Մատնաչափ երեխայի սեռական ազատության մտքին են փորձում հաշտեցնել մեր հանրությանը: Եվ շրջանառության մեջ նորից մտավ «Խտրականության մասին» զազրելի օրենքը, որը նախորդ «թալանչի եւ հանցագործ» «կոռումպացված ռեժիմի» օրոք փոշոտ դարակներից դուրս չէր գալիս: Հիմա դուրս է եկել, արդեն փակ ռեժիմով ԱԺ-ում քննարկումներ են անում: Եվ սեռական փոքրամասնություն կոչեցյալների խտրականությունն արգելող այդ օրենքը միայն գոմիկներին ու լեզբիներին չէ, որ պաշտպանում է: Մանկապիղծներն էլ են սեռական փոքրամասնություն, եւ «զարգացած» որոշ եվրոպական երկրներում մանկապիղծների կուսակցություններ էլ կան...

Եվ իրավիճակը առավել քան պարզ է` ազգի ամբողջ էլիտան դեմ է երկիրը փորձանքի տանող իշխանազավթիչներին: Իշխանազավթիչներն էլ իրենց օրեցօր թուլացող դիրքերը պահելու համար զորաշարժի են ենթարկում ամենապիղծ կառույցներին եւ անհատներին: Պարզապես ժամանակն է, որ հանրությունը սատարի իր էլիտային` սահմանադրական կարգը եւ հանրային բարոյականությունը վերականգնելու գործում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА