ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ի «հին» եւ «նոր» թեւերի դիրքորոշումները հակադիր են

15.05.2019 13:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ-ի «հին» եւ «նոր» թեւերի դիրքորոշումները հակադիր են

Վերջին  մեկ տարվա ընթացքում  Դաշնակցության պահվածքը էլ ավելի անկայուն, անսկզբունք ու հակասական է դարձել: Նախ հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջինն է լքել ՀՀԿ-ի խորտակվող նավը, երբ  2018թ.-ի ապրիլին դուրս է եկել ՀՀԿ-ի հետ կոալիցիայից, որտեղ մինչ այդ շատ տաքուկ տեղավորված վայելում էր նախարարների, մարզպետների, փոխնախարարների եւ այլ յուղոտ պաշտոններ: Արագ վերադասավորվելով քամու ուղղությամբ դաշնակները կարողացան  Նիկոլի հետ ստեղծել  նոր կոալիցիա, կրկին ունենալով վերոհիշյալ  պաշտոնները:

«Ժամանակ». ՀՅԴ հանրահավաքում ստացած դեղին քարտը վարչապետը վերադարձրեց «սևով»

Սակայն  հավանաբար Նիկոլի կատարած հակազգային քայլերը  առաջ բերեցին  ՀՅԴ-ի ազգային թեւի  եւ  շարքերի  վրդովմունքը  եւ  անցած տարվա հոկտեմբերի 2-ի  Ազգային ժողովի  հայտնի նիստի ժամանակ  ՀՅԴ-ն  հանդես եկավ  ՀՀԿ-ի հետ դաշինքով, ինչը  ուղղակի կատաղացրեց Նիկոլին: Բոլորը հիշում են, թե ինչպես Նիկոլը, որն այն ժամանակ արդեն վարչապետ էր, իր ռադիկալ ակտիվիստների հետ միասին, ներխուժեց Ազգային ժողով եւ, պատգամավորներին պատանդ վերցնելով, ստիպեց սկսել օրինական ընտրված Ազգային ժողովի լուծարման գործընթացը: Միաժաամնակ նա  հիստերիկ դիկտատորին բնորոշ կերպով`  գրավված Աժ-ի աստիճաններից պաշտոններից «տշեց» դաշնակցական նախարարներին ու մարզպետներին:

Այնուհետեւ ՀՅԴ-ն շատ խիստ դրեց հարցը: Արցախում անցկացրած իր Գերագույն ժողովի ժամանակ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ըստ էության,  Դաշնակցությունը դիրքավորեց որպես Նիկոլի ամենաանհաշտ ընդդիմություն: Ճիշտ է, դրանից հետո նա հեռացավ ՀՅԴ-ի ղեկավար կազմից, իսկ Նիկոլը դաշնակներին կանչեց իր մոտ` բարիշելու: Դրանով  երկար տարիների պայքարը  Դաշնակցության ղեկավար կազմում երկու թեւերի միջեւ` արեւմտամետ լիբերալների մի կողմից եւ ռուսամետ եւ իրանամետ պահպանողանների մյուս կողմից, ավարտվեց  արեւմտամետների  հաղթանակով, որը, կարելի է ասել, բերեց Դաշնակցության մեջ այդ երկու թեւերի դիրքրոշումների էլ ավելի  խիստ տարանջատմանը:

Բոլորովին վերջերս  Արմեն Ռուստամյանը, որը ներկայացնում է ՀՅԴ-ի  «պահպանողական թեւը» հայտարարել էր, որ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»: Այիսնքն` Ռուստամյանը ոչ միայն Նիկոլի կողմից ԱԺ-ի գրավումը բնորոշեց որպես  իշխանության զավթում, այլեւ վստահություն հայտնեց, որ  այդ հարցով ժամանակին կլինի  քննություն եւ Նիկոլը ու իր շրջապատը կտան օրենքով նախատեսված պատասխան:

Կարեւոր է նշել նաեւ, որ  մայիսի 12-ին  Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին  ներկա էին  մի շարք դաշնակցականներ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, ինչը ոչ այլ կերպ կարելի է մեկնաբանել, քան  աջակցություն  Քոչարյանին:

Միաժամանակ  ՀՅԴ-ի լիբերալ թեւը ամեն կերպ փորձում է տարանջատվել թե՛ իրենց կուսակիցների սուր հականիկոլական հայտարարություններից, եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանից: Այսպես. ՀՅԴ գերագույն մարմնի  նոր անդամներից մեկը` Տարոն Տոնոյանը պնդում է, որ Արմեն Ռուտամյանի  կարծիքը գերագույն մարմնում չի քննարկվել: Ավելին, նա իրենց անհամաձայնությունն է հայտնում այդ տեսակետին. «Մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, որովեհետեւ այս պահին բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»: Շարունակելով հավաստացիանել իշխանություններին, որ Դաշնակցությունը «պուպուշ» է եւ  «նոր» ղեկավարությունը բացարձակ կապ չունի «հնի» հետ, Տոնոյանը հավաստիացնում է. «Մեր կողմից որեւէ նման բաներ չի արվել, մենք որեւէ այլ նպատակներ չունենք ու չենք էլ ունենալու: Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի... համենայնդեպս, ՀՅԴ-ն հակահեղափոխականների շարքերում չի, դա վստահ եղեք»:

Այսպիսի աղիողորմ հավաստիացումներից հետո  Տոնոյանը  խոստովանում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի խնդրի հետ ՀՅԴ-ն որեւէ դիրքորոշում չունի: Մի կողմ թողնենք, թե ինչպես կարող է կուսակցությունը դիրքորոշում չունենա երկրի ներքաղաքական օրակարգի, եթե չասենք ամենահիմնական, ապա գոնե հիմնական հարցերից մեկի վերբերյալ: Պարզապես հիշենք, որ ժամանակին` քսան տարի առաջ Դաշնակցությունը Քոչարյանի քաղաքական հենարանն էր եւ այդպիսին մնաց մինչեւ Քոչարյանի պաշտոնավարման ավարտը: Նույնպես ունենալով այդ տասը տարիների ընթացքում բազմաթիվ յուղոտ պաշտոններ: Շատ դաշնակցականներ այդ ընթացքում ձեռք բերեցին տներ, հողեր, սրճարաններ եւ ինչպես ժողովուրդն է ասում` թռփոշացան, իսկ հիմա ՀՅԴ ԳՄ անդամը հայտարարում է. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մենք ընդհանրապես որեւէ դիրքորոշում չենք արտահայտելու... մենք որեւէ բան չունենք ո՛չ համակրանք, ո՛չ հակակրանք»: Հարմար դիրքրորոշում է, կարելի է ասել ապահով: Ակամա հիշում ես  հայտնի ֆիլմից «Я не белый, я не красный, моя хата с краю» թեւավոր արտահայտությունը: ՀՅԴ մեկ այլ  նորընտիր  անդամ Միքայել Մանուկյանը  նույնպես հայտարարում է. «Մենք Քոչարյանին կամ էդ ճամբարին  միանալու խնդիր չունենք... օրակարգում նման բաներ չունենք, եթե ունենաինք, երկու օր առաջ Քոչարյանին սատարողների  միություն էր, դուք մեզանից մարդ այնտեղ տեսել ե՞ք»: Սակայն  Մանուկյանը  չբացառեց, որ  ապագայում  հնարավոր է եւ  Քոչարյանի հետ համագործակցությունը  մտնի ՀՅԴ-ի օրակարգ, քանի որ  ինչպես նա ասաց, քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ: Դե, դա էլ, հավանաբար, այն դեպքում, եթե Քոչարյանը  հաղթի այս մենամարտում: Այդ պարագայում հավանաբար ՀՅԴ-ն շատ արագ  հերթական անգամ կփոխի իր  մոտեցումները եւ հերթ կկանգնի` Քոչարյանից հերթական յուղոտ պաշտոնները ստանալու համար:

Որտեղ հաց այնտեղ կաց, կամ Կոնսերվատորիայի ռեկտորի արկածները «նոր» Հայաստանում

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА