o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ եւ ում հանձնարարականով էր ժամանակին Զարեհ Սարգսյանի դեմ նյութեր նախապատրաստվել. Ուշագրավ մանրամասներ

15.05.2019 12:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ եւ ում հանձնարարականով էր ժամանակին Զարեհ Սարգսյանի դեմ նյութեր նախապատրաստվել. Ուշագրավ մանրամասներ

Լեւոնի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, ներկայումսª իշխանություններին շատ մոտ կանգնած Զարեհ Սարգսյանի անվան հետ կապված զարմանահրաշ պատմություններին վերջերս անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Սակայն պարզվում է, որ Զ.Սարգսյանն այնքան հարուստ պատմություն ունի, որ նորանոր տեղեկությունների պակաս չկա: 

«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ»

Օրինակ, պարոն Սարգսյանի հետ այն ժամանակ աշխատած անձանցից մեկը հետեւյալ կերպ բնութագրեց նրան. «Փողով, պաշտոնով էր չափում մարդկանց, երբեմնի «թրջված»` հետո բիրդան զարգացած Զարեհը: Մինչեւ Երեւանում պաշտոն ստանալը Զարեհ Սարգսյանը եղել է Կրասնոսելսկի շրջանի գործկոմի նախագահ: Իսկ 1996 թվականի տարեվերջին արդեն ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի աթոռը զբաղեցրեց: Հետո վարչությունն առանձնացավ նախարարությունից եւ դարձավ հիմնադրամ, որի ղեկավարությունը կրկին Զարեհին վստահվեց: Էդ պաշտոնում մի լավ «դզվելուց» հետո նշանակվեց ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում: Սակայն մեկ տարի անց նրան հեռացրին այդ պաշտոնից: Բայց վայ էն հեռանալուն, որովհետեւ այլ ելք չունեին: Այն ժամանակ իր հետ աշխատողներից յուրաքանչյուրը կհիշի այն համատարած խոսակցությունները, որ նրան աշխատանքից հեռացրին այն պատճառով, որ թոշակառուների փողով անուն ձեռք բերածի դեմ  իրավապահ մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել: Սակայն քանի որ նա սերտ կապեր ուներ իշխանությունների հետ, կարողացավ «պլստալ» քրեական գործից` պաշտոնը կորցնելու գնով»:

Շարունակելով հիշել, մեր զրուցակիցը նաեւ նշեց. «Զարեհի կատարած խախտումներին եւ անօրինություններին ԱԺ վերահսկիչ պալատն է անգամ անդրադարձել իր 2001թ. հաշվետվության մեջ: Ըստ այն ժամանակվա խոսակցությունների, այդ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու հանձնարարականը, ասում էին, տվել է վարչապետ Վազգեն Սարգսյանը` այն դասելով հանձնարարականների առաջին շարքերում: Սակայն կենսաթոշակների հիմնադրամում աշխատած տարիների ընթացքում կատարած չարաշահումներն այդպես էլ մնացել են չբացահայտված. երեւի Վազգենի սպանությունը խանգարեց:

Զարեհին հիշում են, որպես Կրասնոսելսկից եկած խեղճ ու կրակ մի մարդու, ով պաշտոններ ստանձնելուց հետո միանգամից կերպարանափոխվեց ու դարձավ երկրի մեծահարուստներից մեկը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА