ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ԱՆ-ն իր գարդասիլային գովազդի ջանք ու եռանդի գոնե տասներորդ մասը ներդներ, օրինակ, դոնորներին հերոսացնելու, ապա կունենայինք դոնորների մեծ բանակ. Տեսանյութ

15.05.2019 12:42 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Եթե ԱՆ-ն իր գարդասիլային գովազդի ջանք ու եռանդի գոնե տասներորդ մասը ներդներ, օրինակ, դոնորներին հերոսացնելու, ապա կունենայինք դոնորների մեծ բանակ. Տեսանյութ

«Եթե մեր Առողջապահության նախարարությունն իր գարդասիլային գովազդի ջանք ու եռանդի գոնե տասներորդ մասը ներդներ, օրինակ, դոնորներին հերոսացնելու, այդ մարդկանց քաջալերելու եւ նման ծրագրերի համար, միանշանակ մենք կունենայինք դոնորների մեծ բանակ, որովհետեւ հայերը մարդասեր ժողովուրդ են, եւ իրենք պատրաստ են իրենց օրգանները տալ մահից հետո: Ես նման մարդկանց շատ եմ հանդիպել: Այ, հենց նման մարդկանցից պետք է կազմվի դոնորների ռեեստր, որը պետք է հսկողության տակ լինի մի քանի տեսակի հանձնաժողովների կողմից: Այսինքն` դոնորների ռեեստրում գրանցված մարդու մահը պետք է մի քանի կողմից դիտարկվի, որպեսզի մենք կարողանանք մաքսիմալ նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, որ, օրինակ, կարող ենք դառնալ օրգանների առեւտրի «սեւ շուկա»,-«Իրավունք TV »-ի եթերում անդրադառնալով դիակային օրգանների փոխպատվաստումներին, ասաց առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Գոյություն ունի դիակային փոխպատվաստումների երկու տեսակի համակարգ. Մասնագետը դիակային փոխպատվաստումների եւ հնարավոր խդիրների մասին. Տեսանյութ

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА