o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլական պատգամավորը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչական ջրաղացին

15.05.2019 12:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլական պատգամավորը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչական ջրաղացին

«Իմ քայլը» ներկայացնող տիպիկ նիկոլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն օրերս, խոսելով թեմայի շրջանակներում, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքակաան հետապնդում չի՞ իրականացվում, ցնցող համեմատություն կատարեց: Ըստ պատգամավորի. «Հիտլերն էլ կարար որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը»:

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ

Կա երկու տարբերակ` պատգամավորը կա´մ գիտակցում է, թե ինչը ինչի հետ է համեմատում, կա´մ` չի գիտակցում: Եթե երկրորդ տարբերակն է, դա կնշանակի մեկ բան` Հայաստանի եւ մեր խորհրդարանի վիճակը շատ ավելի վատ է, քան պատկերացնում էինք, եթե ունենք այնպիսի պատգամավորներ, ովքեր չգիտակցելով, նման վտանգավոր հայտարարություններ են անում: Իսկ եթե գիտակցում է... Բայց նախ փորձենք հասկանալ, թե որն է Հովակիմյանի այդ հայտարարության իմաստը: Թե ովքեր եւ ինչպես են հետմահու դատապարտել Հիտլերին, նրան հռչակել մարդկության թշնամի, պատմությանը քաջ հայտնի է, եւ պատգամավորին էլ կարճ ծանոթացնենք. Հիտլերին դատապարտել է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Ավելին, Հիտլերը, ի տարբերություն մեր պատգամավորի, շատ լավ գիտակցում էր, որ չէր կարող «որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը», եւ գերադասեց կյանքին վերջ տալ: Սակայն մեր դեպքում շատ ավելի էական հարց է, թե ինչի համար դատապարտեցին Հիտլերին: Ոչ նրա, որ Գերմանիայում իշխանության էր եկել, իր երկրի ներսում ինչ-ինչ արարքներ կատարել: Հիտլերին դատապարտեցին պատերազմ սկսելու, պատերազմական հանցագործությունների համար: Այսինքն, եթե ինչ-որ մեկին ցանկացած երանգով համեմատեն Հիտլերի հետ, համեմատությունը հենց այդ հարթությունում է մնում` ռազմական հանցագործ: Կոնկրետ դեպքում, պատգամավոր Հովակիմյանը Ռոբերտ Քոչարյանին համեմատելով Հիտլերի հետ, կամա թե ակամա, նրան ներկայացնում է որպես «պատերազմ սկսող ռազմական հանցագործ»: Ի դեպ, Հովակիմյանը միակը չէ, որ նման համեմատություն անում է. Քոչարյանին եւ հայկական շատ այլ գործիչների նաեւ Ադրբեջանն է ներկայացնում պատերազմ սկսող ռազմական հանցագործ: Ընդ որում, բոլորն են հասկանում, որ դա սովորական ադրբեջանական քարոզ է` իր սեփական շահերի համար: Եվ ահա պարզ հարց. իսկ Հովակիմյանն այդ ո՞ւմ շահերից ելնելով է նման համեմատությունենր անում: Չնայած, ավելի տեղին կլիներ այս հարցադրումը. իսկ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ նման համեմատականներով ջուր է լցնում ադրբեջանական քարոզչական ջրաղացին: Ընդ որում, հարվածը միայն Քոչարյանին չի ուղղված, հարվածը ողջ արցախյան ազատամարտի դեմ է, բոլոր մասնակիցների. եթե Քոչարյանն Արցախում մղել է «հանցավոր պատերազմ», ապա չէր կարող, ասենք, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը կամ երջանկահիշատակ Մոնթե Մելքոնյանը մղել ազատագրական պատերազմ, նրանք բոլորով նույն բանն էին անում:

Չնայած, խոշոր հաշվով էական էլ չէ, թե պատգամավորը գիտակցվա՞ծ. թե` չհասկանալով է նման քայլ անում. հարվածը, որը դրանով հնարավոր էր հասցնել պետությանը, հասցված է: Չնայած, այդ հարցադրումն ավելի էական պետք է լիներ վարչապետի համար, որպեսզի որոշեր, թե ինչպես է պատժելու իր առաջ քաշածին: Թեեւ կասկածում ենք, որ գոնե մի թթու խոսք կասի, հաշվի առնելով, որ նիկոլական թեւից նման «տարօրինակ» հայտարարությունների պակաս չկա, եւ Նիկոլն էլ միանգամայն հանդուրժողաբար է դրանք բոլորին վերաբերվում, դրանով նաեւ` ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА