o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քանի գավաթ սուրճ կարելի է խմել ՝սրտին չվնասելու համար

15.05.2019 17:35 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քանի գավաթ սուրճ կարելի է խմել ՝սրտին չվնասելու համար

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե քանի գավաթ սուրճ կարելի է խմել՝ չվախենալով վնասել սիրտը։ Անցկացված հետազոտության համաձայն՝ ավելի քան վեց բաժակ սուրճը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը 22 տոկոսով։

5 ամենօրյա գործողություններ, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար

Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են 37-73 տարեկան 347 077 մարդու տվյալներ։ Մասնագետները կենտրոնացել են CYP1A2 գենի վրա, որը մասնակցում է կոֆեինի մետաբոլիզմում։ Պարզվել է, որ օրական վեց բաժակ սուրճը վնասակար է անգամ նրանց, որոնց օրգանիզմը, շնորհիվ CYP1A2-ի, կոֆեինը յորացնում է 4 անգամ ավելի արագ։

Իր կողմից՝ Մակգիլի (Կանադա) համալսարանի սրտաբան-բժիշկ Քրիս Լաբոսը սուրճի սիրահարներին կոչ է անում ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչի հետ են նրանք սիրում խմել ըմպելիքը։ Այսպես, սուրճի մեջ շաքար, սերուցք եւ տարբեր հոտավետ նյութեր ավելացնելը բարձրացնում է կալորիականությունը, ինչն արդյունքում կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА