o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք». Ինչպես են լևոնական կադրերին տեղավորում «յուղոտ» պաշտոններին

15.05.2019 09:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իրավունք». Ինչպես են լևոնական կադրերին տեղավորում «յուղոտ» պաշտոններին

««Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետա­կան տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ու­սումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: 

Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնա­ծուն այդ պաշտոնի համար, որի նշանակ­ման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆ­լիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նա­խապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանա­կում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:

«Իրավունք». «Ինքը տրադիցիոն գող էր». ո՞վ է կանգնած «օրենքով գող» Անդիկի սպանության զակազի հետեւում

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգ­րես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: 

Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների և նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА