ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Վարչապետի «չստացված» լուսանկարը. եվրոպական կողմի վերաբերմունքը՝ Փաշինյանին

15.05.2019 09:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Վարչապետի «չստացված» լուսանկարը. եվրոպական կողմի վերաբերմունքը՝ Փաշինյանին

Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրա­պարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որը, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո: 

Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադ­րում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ: Առավել ևս «չստացված» լու­սանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: 

Փորձագետների կարծի­քով՝ եվրոպական կողմը նման կերպ արձա­գանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմ­նական միջոցառումների քաղաքական մա­սին: Սակայն, անկախ դրդապատճառներից՝ շատ ավելի կարևոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պա­տասխանատուների մասին է: Ի վերջո, այս­տեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբե­րում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»,-գրում է թերթը:

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА