o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցույց է տվել կլորացած որովայնը

14.05.2019 16:37 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցույց է տվել կլորացած որովայնը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխայի ծնունդին։

Մարգարիտան երկար ժամանակ հետեւորդների հետ չէր կիսվում իր լուսանկարներով, սակայն այս անգամ ցույց է տվել՝ ինչ տեսք ունի։ Լրագրողն Ադլերում արված լուսանկար է հրապարակել, ուր անցկացնում է դեկրետային արձակուրդը։ Մարգարիտա Սիմոնյանը հարմարավետ հագուստ է կրում՝ ջինս, վերնաշապիկ եւ երկար կարդիգան։ Մարգարիտայի կողքին կանգնած են հեռուստալրագրող Ռոման Բաբայանը եւ նրա ընկերը։

Մարգարիտա Սիմոնյանը ցուցադրել է իր հղիությունը

«Երբ անտառում չղջիկ ես տեսել»,- լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա հետեւորդները հիացել են նոր լուսանկարով եւ հաճոյախոսություններ շռայլել։

 

Սիմոնյանի հղիության մասին հայտնի է դարձել մարտին։ Լրագրողը հայտնել էր ընտանիքում համալրման մասին եւ նշել, որ աշխատանքային դադար է վերցնում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА