ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

14.05.2019 15:54 ՔՐԵԱԿԱՆ
ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

«Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը»,- ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Ֆլեշ» ՍՊԸ ընկերությանն առնչվող 3-րդ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. մեղադրյալը ընկերության տնօրենն է. «Փաստինֆո»

Նա մանրամասնեց, որ քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով Գլխավոր դատախազություն դիմել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Դատախազությունը դիմումը հասցեագրել էր ՀՔԾ։

Նշենք նաև, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը իրավապահներին ուղղված դիմումում մեջբերել էր ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА