o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է սիրված դասախոս Յուրի Դավթյանը

14.05.2019 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է սիրված դասախոս Յուրի Դավթյանը

Չարաբաստիկ հիվանդությունը մեզնից խլեց սիրված դասախոսին, մեծ մտավորականին ու հայրենասեր մանկավարժին: Այսօր առավոտյան մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ, որը մինչեւ կյանքի վերջին օրն անցկացրեց` շրջապատված հոգատար ընտանիքի` կնոջ, զավակների ու թոռների սիրով ու ներկա եւ նախկին ուսանողների ջերմությամբ: Ողջ կյանքը նվիրեց հայրենասեր մանկավարժներ պատրաստելու գործին եւ կյանքի վերջին օրերին անգամ, էլի մտածում էր ուսաղների, վաղվա ՀՀ քաղաքացիների կերտման մասին: Նա վայելում էր ուսանողների անսահման սերն ու հարգանքը` այսօր էլ թողնելով իր ուսաղներին բազում խորհուրդներ ու գիտելիքների հարուստ ժառանգություն, որոնք կուղեկցեն շատերին ողջ կյանքում: 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

Յու. Դավթյանը 1978 - 1982 թթ.-ին սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ բանասիրական ֆակուլտետը։ 1982-1984 թթ.-ին` Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ասպիրանտուրան` ժամանակակից հայոց լեզու մասնագիտությամբ: 1984-1990 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ԼԿԵՄ կոմիտ. քարտուղար: 1990 թ.-ից առ այսօր Խ.. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1998-2009 թթ.-ին եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 2011-2016 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը: 

1990թ. -ին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստ. Զորյանի պատմվածքների լեզուն եւ ոճը» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993 թ.-ից առ այսօր եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ընթացավարտների ավարտական աշխատանքների եւ թեզերի ղեկավար: 1998 թ.-ին ստացել է լեզվաբանություն մասնագիտության գծով դոցենտի կոչում: 2006 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հետխորհրդային մամուլի լեզուն» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2009 թ.-ին ստացել է Լեզվաբանություն մասնագիտության գծով պրոֆեսորի պաշտոնակատարի կոչում, 2009 թ.-ից առ այսօր եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտների եւ հայցորդների ղեկավար: Մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ եւ համահեղինակ էր: 

Տեղեկացնենք, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` մայիսի 15-ին, ժամը` 18:00-ից, Շիրակի 74/1 հասցեում գտնվող սգո սրահում (Կարմիր բլուրի գերեզմանատան մուտքի մոտ): Վերջին հրաժեշտը` հաջորդ օրը` նույն վայրից: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА