o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը չի ընդունում ԱԼԳ հռչակագիրը. պահանջում է իր տարածքային ամբողջականության մասին կետ ներառել

14.05.2019 14:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը չի ընդունում ԱԼԳ հռչակագիրը. պահանջում է իր տարածքային ամբողջականության մասին կետ ներառել

Բրյուսելում այսօր կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների՝ բարձր մակարդակով հանդիպումը՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարների և Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Եվրամիությունը համաժողովի մասնակիցների հռչակագիր է նախապատրաստել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է հավանության արժանացնել այն, գրում է ՏԱՍՍ-ը:

Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն պահանջել է հռչակագրում կետ ներառել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին, այսինքն՝ փաստացի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցել ադրբեջանական կողմին:

Արդյունքում, համաժողովի արդյունքներով պարզապես ամփոփիչ հայտարարություն կտարածվի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА