o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կյանքից հեռացել է Սուրեն Գյանջումյանը

14.05.2019 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կյանքից հեռացել է Սուրեն Գյանջումյանը

Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց. կյանքի 86-րդ տարում մեզանից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, <<Կանազ>> պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, մեծավաստակ պարուսույց, բեմադրիչ Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարարվեստի միությունը:

5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». Սուրենյան

Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: 

Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման արդյունավետ նոր մեթոդներ: Նրա ծավալած մշակութային գործունեությունը վաղուց ձեռք է բերել համազգային նշանակություն: 

Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային հսկայական գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում:

Հայաստանի ազգային պարարվեստի միության հազարավոր անդամների, հարյուրավոր պարային համույթների անունից հայտնում ենք մեր խորին վշտակցությունը և ցավակցությունները Գյանջումյանների ընտանիքին և նրանց հարազատներին՝ հայ պարի անկրկնելի Վարպետի մահվան կապակցությամբ: Մենք համոզված ենք, որ հայ պարի մեծ երախտավորի թողած ժառանգությունը և պատգամները պատվախնդրորեն շարունակելու են հազարավոր պարասեր հայ մանուկներ, պատանիներ և երիտասարդներ՝ տանելով հայ պարավեստը դեպի լուսավոր մեծ բարձունքներ, որի համար անմնացորդ իր ողջ կյանքը նվիրաբերեց Սուրեն Գյանջումյանը: 

Ժողովրդական արտիստի, անվանի պարուսույցի, ճանաչված արվեստագետի, հրաշալի մարդու և քաղաքացու բարի անունն ու հիշատակը միշտ վառ կմնա երախտագետ սերունդների սրտերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА