ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլը» հիմնադրամը զինհաշմանդամին օգնելու փոխարեն հորդորել է դիմել Ծառուկյանին. Լուսանկարներ

14.05.2019 13:56 ԹԵՄԱ
«Իմ քայլը» հիմնադրամը զինհաշմանդամին օգնելու փոխարեն հորդորել է դիմել Ծառուկյանին. Լուսանկարներ

Սաթենիկ Կարապետյանը, ով վերջերս դիմել էր վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, բուժման ծախսերը հօգալու համար և մերժվել, ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ գրառում է կատարել և կից հրապարակել լուսանկար, որում «Իմ քայլը» հիմնադրամը մերժել է զինվորական հաշմանդամի բուժման ծախսը։

Իշխանությունները փորձում են ազդել դատարանի որոշման վրա. Լուսանկարներ

Ե՛վ, Սաթիկին, և՛ զինհաշմանդամին հիմնադրամից տվել են միևնույն պատասխանը: Սաթենիկ Կարապետյանն անդրադառնալով խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության եմ պահանջում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Օրերս իմ տեղադրած նյութը իմ էջում որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը մերժել էր նամակս, որը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում, շատ շատերը սկսեցին իմ հասցեին վիրավորական խոսքեր ասել, ես այդ մարդկանց շնորհակալություն եմ հայտնում։ Հիշեք, որ Աստված ամեն ինչ տեսնում է։

Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի զին հաշմանդամի ով նույնպես դիմել է և մերժում ստացել։ Նա ձեր նմաններին համար սահման է պահել, որ այսօր դուք օգնություն խնդրող մարդուն մերժեք, ու մարդկանց մի խումբ կարողանա վիրավորական խոսքեր ասի առանց մտածելու։

Ալեքսանդրը ով զին հաշմանդամ է, ունի շաքարային դիաբետ և նրան անհրաժեշտ է ամեն տարի 1-ից մինչև 3 անգամ հիվանդանոցոմ պառկել և 10 օրվա բուժում ստանալ, որի բուժման գումարը կազմում է 80.000 դրամ։ Բայց ցավոք Ալեքսանդրը այդ գումարը չունի։ Նա նույնպես դիմել է Աննա Հակոբյանին, որպեսզի օգնի իրեն, բայց ստացել է մերժում։

Հիմնադրամը ինչի՞ համար է բացվել, որպիսի օգնություն հատկացնեն հիվանդներին, իսկ ինչո՞ւ են մերժում հիվանդներին:

Եթե իմ դեպքում բուժումը թանկ արժի, այդ դեպքում Ալեքսանդրի՞ն ինչու են մերժում: Չէ՞ որ նա ձեր և ձեր երեխաների համար է ծառայել։ Մի՞թե ապրել ցանկանալը մեղք է:

Կներեք, որ բավարար գումար չունենք բուժման համար»։

Ստորև ներկայացնում ենք Սաթիկ Կարապետյանի և հիմնադրամի ներկայացուցչի նամակագրությունը:

 

 Ավելի ուշ հիմնադրամին իր դիմում-նամակն է հղել նաև զինհաշմանդամ Ալեքսանդր Ջուլհակյանը: Նրան պատսախանել են, որ հիմնադրամը համապատասխան ծրագիր չունի և չի կարող օգնել զինհաշմանդամին: Ավելին, հիմնադրամից հորդորել են Ալեքսանդրին դիմել այլ կազմակերպություններ, այդ թվում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:

Ի դեպ, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի հրապարակած ցանկի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը «Իմ քայլին» է փոխանցել 12 մլն դրամ. սա՝ ի միջի այլոց...

Աղբյուր՝ newspress.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА