o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում ինչ հասավ հոգեւարքի մեջ գտնվող նախարարության թողած «ժառանգությունից»

14.05.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ում ինչ հասավ հոգեւարքի  մեջ գտնվող նախարարության թողած «ժառանգությունից»

Արդեն հայտնի է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից պատվերով իրականացվող մշակութային ծրագրերն իրականացվում են մրցութային կարգով, իբրեւ պետական միջոցների բաշխման թափանցիկ եւ մրցակցային համակարգի գործունեության ապահովման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, արդյունավետ կառավարման եւ այլ նպատակներով:

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի դեպ, այդ դրամաշնորհային ծրագրերի ճակատագիրը որոշող հանձնախումբը անմիջապես ղեկավարում է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որը մեկ տարի առաջ իր թիմակիցների հետ բոլոր հարթակներում գոռգոռում էր նախկին կառավարության անդամների` խնամի-ծանոթ-բարեկամներ լոզունգով առաջնորդվելու մասին, իսկ այսօր տարբեր ՀԿ-ների անվան տակ ֆինանսավորում ու աջակցում է իր «մարդկանց»: Դա դեռ բավական չէ, այդ հանձնախումբն էլ ձեւավորել է իրեն շրջապատող եւ իր համար վստահելի անձանցով:

Գայանե Կարապետյանը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԻՐԱԿԱՆՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունում գործում էին նախարարությանը կից համապատասխան մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ բացի մշակութային գերատեսչության խոշոր մասնագետներից, ընդգրկված էին նաեւ ոլորտի պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք ներկա էին լինում հանձնաժողովների նիստերին, ակտիվորեն քննարկում ու հանդես գալիս կոնկրետ առաջարկներով: Այդ հանձնաժողովում ընդգրված էին նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը եւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն վերջին կայացած նիստի ժամանակ պարզվում է, որ նրանց 3-ի համար վերջին նիստը «բարի չէր», առանց բացատրության` նրանք այլեւս տեղ չունեն այդ հանձնաժողովում: Հիմա արդեն վերոնշյալ եռյակին փոխարինում են Նազենի Ղարիբյանի վստահելի անձինք: Հասկանալի է, հոգեւարքի մեջ գտնվող Մշակույթի նախարարության տարօրինակ վարքագիծը, քանի որ այն ղեկավարող պատասխանատուն փորձում է վերջին շունչը փչող իր պաշտոնը ծառայեցնել իր մտերիմներին ու յուրայիններին: Ստորեւ աղյուսակներով ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարության կողմից  հայտարարված դրամաշնորհային ծրագրի արդյունքում անհայտ հանձնախմբի կողմից դրական եզրակացության արժանացած ծրագրերն ու ստեղծագործական նախագծերը, որոնց մի մասը աբսուրդի ժանրից է:

«Նախարարությունը բազմակի տողերով խախտել էր օրենքը». Գայանե Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА