o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

8 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԵՉ,«ԿԱՐԵՎՈՐԸ» ԼՖԻԿԸ ՉՏՈՒԺԻ

14.05.2019 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
8 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԵՉ,«ԿԱՐԵՎՈՐԸ» ԼՖԻԿԸ ՉՏՈՒԺԻ

Արդեն շուրջ մեկ շաբաթ կլինի, ինչ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում» սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Կլինիկա դիմած ութ հիվանդներ, ովքեր եկել էին վիրահատվելու եւ տեսողությունը վերականգնելու, հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել: Նրանց հարազատնեը պնդում են, որ «Նատալի ֆարմ»   ընկերության ներկրած «Avastin» դեղամիջոց է ներարկվել հիվանդներին, ինչի հետեւանքով նրանց տեսողությունը կտրուկ վատացել է:

«Ամառային ճամբարների վեթթինգ վաղուց է պետք սկսել». Ալ. Ամարյան (Տեսանյութ)

Տեղեկատվության տարածումից ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ դեղամիջոցը ներկրած  «Նատալի ֆարմ» ընկերությունը՝ պնդելով, որ «Avastin» դեղամիջոցը, ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների` նախատեսված չէ ներակնային ներարկման համար: Նաեւ, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո եւ դեն նետել: Մի խոսքով. «Ցանկացած դեպքում «Նատալի ֆարմ» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում»:

Պարզվել է, որ Ալեքսանդր Մասլյակովը ունի 400 մլն ռուբլի արժողությամբ առանձնատուն

Սակայն ակնաբուժական կենտրոնն էլ իր հերթին է արդարանում՝ մեղադրանքների սլաքն ուղղելով դեղի դեմ: Այսպիսով, փաստը սա է. ինչ-ինչ պատճառներով լրջորեն տուժել են Հայաստանի ութ քաղաքացիներ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Սակայն ո՞վ է մեղավոր, արդյոք տվյալ դեղամիջոցը ցուցվա՞ծ էր նման կիրառման համար, եթե ոչ, ինչո՞ւ են կիրառել. հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԻՑ, ով մեր ամենապարզ հարցից՝ ինչպես է տեսողությունը կորցրած հիվանդների վիճակը, միանգամից բորբոքված ասաց.

Ինչ փուլում է Թամանյան թանգարանը վերականգնելու հարցը

- Ո՞վ է Ձեզ թույլ տալիս նման հարց տալ, ո՞վ է տեսողությունը կորցրել, նման բան չկա:

- Հիվանդների հարազատներն են մինչ օրս պնդում:

Ես դատի կտամ բոլոր նրանց, ովքեր նման բան կհայտարարեն: Դեղի ներարկման հետեւանքով տեսողությունը կորցրած ութ հիվանդները լավ են, նրանցից վեցը վիրահատվել են, երկուսը դեղորայքային բուժում են ստանում: Ձեզ ասեմ, որ նրանք բացարձակ տեսողություն չունեին, որովհետեւ բոլորն էլ դիաբետով տառապող հիվանդներ էին՝ հիվանդության բոլոր դրսեւորումները, հատկապես ցանցաթաղանթի խնդիրներն առկա էին: Դրա համար էլ սրսկումներ են ստացել ընդունված ձեւով:

Կայացավ Ալեքսանդր Իրադյանի Testimonium գործի համաշխարհային պրեմիերան

- Լավ, իսկ  «Avastin» դեղամիջոցը թույատրվո՞ւմ էր օգտագործել նրանց դեպքում, քանի որ դեղ ներմուծող ընկերությունն այլ բան է պնդում:

- Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել այլեւս (նյարդայնանում է): Տարբեր ուղղություններով էլ կարելի է օգտագործել:

- Մեզ կոնկրետ կպատասխանե՞ք:

- Արդեն ասացի:

- Կասե՞ք, ե՞րբ այդ մարդիկ կսկսեն նորմալ տեսնել:

- Չեմ կարող ասել, ոչ: Հետո մենք չենք կարող խոսել տեսողության ամբողջական վերականգնման մասին: Եթե վերականգնվի գոնե իրենց ունեցած տեսողությունը, մենք դա կհամարենք հարյուր տոկոսանոց արդյունք: Նրանց մոտ հիմա հետեւյալ վիճակն է` ինֆեկցված սրսկումներից հետո ինֆեկցված աչքեր:

«Հայը միայն ունի մշակույթ, այն քանդողը պետք է հեռանա». Գագիկ Թամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Այսինքն` Դուք փաստո՞ւմ եք, որ դեղի միջոցով տեսողության խնդիրը ավելի է բարդացել:

- Վերջ, ցտեսություն:

Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պարզաբանեց, որ պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում: Այսինքն, դեղն օգտագործել են, եւ հետեւանքներ են առաջացել: Ստանում ենք այս պատկերը. կա՛մ այդ դեղն իրոք հակացուցված էր նման օգտագործման համար, կա՛մ այն որակի խնդիր ուներ՝ կեղծ էր: Եվ նկատենք, մատակարար ընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված, նման անորակ ապրանքներով շուկան ողողելու մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: Սկսած խմիչքներից եւ սննդից, վերջացրած, որ նրա դեղերով: Եվ տուժողների հարազարները նույնպես հակված են կեղծ դեղի վարկածին: Այնինչ, տեղի ունեցածի վերջնական պարզաբանումը շատ հեշտ էր. բավական է փորձաքննության ենթարկել նույն դեղամիջոցը, որ տրվի հարցի պատասխանը՝ գործ ունենք կեղծ դեղի՞, թե կլինիկայի կոպիտ սխալի հետ: Բայց արդեն մի քանի օր է անցել, անգամ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, սակայն այդ հարցի պատասխանն այդպես էլ չկա: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ գործող իշխանավորների երբեմնի ատելի Ալեքսանյանն արդեն այնքան է մերվել նոր ռեժիմին, որ նրա հասցեին ավելորդ բաներ ասելը վերեւներից չի խրախուսվում: Իսկ եթե այդպես է, մնում է գործը կամաց-կամաց «ջրել»:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵՆ»

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА