o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՈՒ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԷԼ ՄՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

14.05.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՈՒ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԷԼ ՄՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

«Իրավունքը» զրուցել է ԵԿՄ անդամ, ՀՀ Արագածոտնի մարզի Պատանի երկրապահի նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, որը երեկ եկել էր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան` սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

Պարոն Մկրտչյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեր, ու նա մասնակցեր մայիսյան եռատոնի միջոցառումներին: Սակայն խնդրանքը չընդունվեց: Ի՞նչ կասեք այս մասին

Առհասարակ, Ռ. Քոչարյանի նկատմամբ այսպիսի բան պետք է չանեին, որովհետեւ նա մեր հերոսն է: Շատ վատ բան են սկսել մեր երկրում անել, որ ընկել են հերոսների հետեւից: Ի սկզբանե էլ ասել եմ` որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական վենդետան է, նրա շոուն է, բայց վերջում, ուզեն, թե չուզեն, արդարացնելու են: Եթե Հայաստանում էլ չարդարացնեն, ապա Եվրոպական դատարանով են արդարացնելու ու հրապարակավ ներողություն են խնդրելու Ռ. Քոչարյանից, որովհետեւ նա իրոք մեղք չունի:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

Անդրադառնանք նաեւ ԵԿՄ-ում տեղի ունեցած փոփոխություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ, կարծես թե, Սասուն Միքայելյանը հասավ իր երազանքին եւ բազմեց ԵԿՄ նախագահի աթոռին:

Ես ոչ մի կռված տղու, այդ թվում` Սասուն Միքայելյանի վերաբերյալ վատ բան չեմ ասի, բոլորին, մեր յուրաքանչյուր հրամանատարին էլ հարգում եմ: Բայց հենց սկզբից էլ ասել եմ, որ կանգնած եմ Մանվել Գրիգորյանի կողքին ու իր կողքն էլ մնալու եմ մինչեւ վերջ: Այս փուլում իրեն փոխելը սխալ էի համարում ու հիմա էլ նույն դիրքորոշմանն եմ մնում: Ես չեմ ուզում ոչ մեկի հասցեին բան ասել, բոլորի ցավն էլ տանեմ, բայց իմ անունից ասում եմ` մնացել եմ եւ մնում եմ Մանվել Գրիգորյանի կողքին: Չեմ ուզում ասել` նրա երազանքն էր-երազանքը չէր, էլի եմ ասում` հարգում եմ բոլոր կռված տղերքին, թեպետ Ս. Միքայելյանի քաղաքական հայացքներին դեմ եմ եղել այն օրվանից, երբ նա ելավ Սերժ Սարգսյանի դեմ ու հեռացավ նրա կողքից: Այնպես որ, գտնում եմ, որ ԵԿՄ նախագահը պետք է մնար Մանվել Գրիգորյանը, թեկուզ թող երկրապահի համար մի քիչ վատ էլ լիներ, նեղ էլ լիներ, օժանդակություն չստանային, բայց մեկ է, նման դեպքերում չեմ կարող լքել իմ հրամանատարին, իմ ընկերներին եւ մեր զորավարին

ՀՔԾ-ն հաստատեց Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը. Aysor.am

Իր արցախյան վերջին այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց` ասելով, թե «ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ»: Ապա նաեւ զգուշացրեց, թե «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ« Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բոլորին խառնեց, մի հատ էլ Արցախո՞ւմ պետք է խառնի: Փոխանակ փորձի բոլորին միավորել, փորձում է այնտե՞ղ էլ պառակտում մտցնել, որ Արցախն է՞լ թուլացնի: Դատապարտում եմ իր այդ խոսքերը: Ինքը պետք է միավորեր բոլորին, ոչ թե խառներ եւ բաժանարար գծեր տաներ:

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА