ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.05.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բաներ է անում թավշյա ԱԺ-ի նախագահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ: Հանրությունն ահագին զվարճացավ, երբ իմացավ, որ ընդդիմադիր պատգամավորների պայուսակներն ու ավտոմեքենաները ԱԺ մուտք գործելիս այլեւս շատ ավելի խիստ են զննելու: Զարմանալի է, այդ ինչո՞ւ են հանկարծ սկսել վախենալ ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի պատգամավորներից: Էլ ավելի զարմանալի է, որ Միրզոյանը ստորագրել է որոշում մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ: Դե, իհարկե պոչից կպցրել է հեղափոխական պաթոսով լեցուն մի տեքստ, չնայած կարող էր ընդամենը նշել, որ ուզում են առանց դատ ու դատաստանի քաղաքացիների գլխին ինչ կամենան անեն, ինչպես անում էին ստալինյան տրոյկաները: Իսկ հիմա` որոշակի զարմանալի ողջույններ պարոն Միրզոյանին, նրա իսկ անցյալից: Նա հեռուստաեթերում վարչապետի ներկայիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ բանավեճում հայտարարել էր, որ ԼՏՊ-ն Հայաստանում կոռումպացված ռեժիմի հիմնադիրներից մեկն է: Հիմա հետաքրքիր է, Միրզոյանը նույն կարծիքի՞  է, թե Վ. Կարապետյանից ներողություն կխնդրի:

ԶԱՐՄԱՆՔ

«Նիկոլ Փաշինյանն Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի եւ Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը, ովքեր Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից են»,- սա մեջբերում է պաշտոնական հաղորդագրությունից: Մինչդեռ Արմեն Աշոտյանը դրանից ժամեր առաջ ՆԻԿՈԼԻՆ հարցադրում էր հղել. «Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք»: ՀՀԿ փոխնախագահը մատնանշել էր, որ Փաշինյանը զերծ է մնում Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման 10-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որը միջոցառման կարեւորագույն մասն է, եւ սահմանափակվում է վերը հիշատակված հանդիսավոր ճաշկերույթով: Երեւի թե պարոն Աշոտյանը դեռ փոքր-ինչ լավատես է Նիկոլի մասին, եւ հաշվի չի առնում այն զարմանալի հանգամանքը, որ վերջերս Նիկոլը փնտրում է հիմնականում այն տեղերը, որտեղ կարելի է բոլ-բոլ ուտել: Տպավորություն է, որ այդ մարդուն տանը չեն կերակրում:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ անզարմանք չթողեց եւ ՀՀ գլխավոր հարկահան ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ` անելով հետեւյալ դատողությունը. «Եթե աղջիկները ծառայեն բանակում, բանակից խուսափող չի լինի»: Այստեղ զարմանալի է, որ բանակում չծառայածը ընդհանրապես դատողություններ է անում բանակի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА