ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՐՈՊԱՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ

14.05.2019 18:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՊԱՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ

Ընթացիկ տուրիստական սեզոնին, Եվրոպան որոշել է տուրիստների համար խիստ սահմանափակումներ սահմանի: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Այսպես, իտալական Կապրիում օրինակ տեղի բնակիչներն արդեն հոգնել են այն աղբից, որն իրենց հետեւից թողնում են տուրիստները:

Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. Տիգրան Ավինյան

Արդյունքում, արգելվել է մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը: Արգելքը խախտողները կտուգանվեն 500 եվրոյով: Ջենովայում էլ էքսկուրսիաների ժամանակ պարտադիր է սպորտային մարզակոշիկի հագած լինելը, եւ արգելվում է օրինակ ամառային բաց հողաթափով էքսկուրսիաների դուրս գալը: Իսպանական Իբիցայում ու Մայորկայում էլ մտադիր են արգելել լողափերին ծխելը:

Ծխողների համար հատուկ տարածքներ կսահմանվեն: Խորվաթիայում ոչ լողափային տարածքում բիքինիով երեւալը արգելված է, իսկ խախտողներին սպառնում է հինգ հարյուր եվրո տուգանք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА