ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկրում պետք է լինի իրական ու նոր ընդդիմություն, եւ մենք մեզ այդ դերում տեսնում ենք»

14.05.2019 10:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկրում պետք է լինի իրական ու նոր ընդդիմություն, եւ մենք մեզ այդ դերում տեսնում ենք»

Ռեֆորմիստները պատրաստվում են մայիսի 18-ին անցկացնել մեծ համաժողով, ինչի մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ:

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

Այն լինելու է Ռեֆորմիստների համակիրների համաժողովը: Եկել է պահը արդեն ավելի առարկայական քայլեր ձեռնարկելու եւ պետք է սկսել համախմբվել: Այդ մոբիլիզացիոն գործընթացները կսկսենք մայիսի 18-ից եւ մեր համակիրներին հրավիրել ենք քննարկելու մեր առաջիկա քայլերը, գնահատական տալու երկրի ներքին իրավիճակին, նաեւ հայտարարելու, որ ինչպես երկրում կա նոր իշխանություն, այնպես էլ երկրում պետք է լինի համարժեք, իրական եւ նոր ընդդիմություն, եւ մենք մեզ այդ դերում տեսնում ենք: Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի թե՛ առաջիկա գործընթացներում, թե՛ հետագա անելիքների մեջ Ռեֆորմիստները սկսեն իրենց քաղաքական ծրագրերի ներկայացումը մեր հանրությանը: Իսկ Ռեֆորմիստների գաղափարախոսությունը միշտ էլ եղել է այն, որ մենք դեմ ենք հեղափոխական գործընթացներին եւ ավելի շատ կողմ ենք բարեփոխումների ճանապարհով զարգացումներին:

Հայաստանը կրկին կանգնած է ընտրության առաջ. Վահան Բաբայան

Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ համաժողովի ժամանակ ծրագրերի եւ գործողությունների ճանապարհային քարտեզ եք ներկայացնելու Ձեր համակիրներին:

Ինչ-որ տեղ կարելի է ասել այդ ճանապարհային քարտեզի սկիզբն ենք դնելու, որովհետեւ գտնում ենք, որ յուրաքանչրյուր փոփոխության պետք է հետեւեն բարեփոխումներ: Իսկ մենք տեսնում ենք, որ զրո բարեփոխում է իրականացվել: Դրա համար պետք է շարունակել այս գործընթացը, պետք է թարմացվի երկիրը եւ թարմացվելուն զուգաահեռ պետք է ազատվենք այն բոլոր բացասական երեւոււյթներից, որը եկավ տեղի ունեցած փոփոխությունների հետեւանքով: Այս առումով՝ իհարկե, խոսելու ենք  ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության, ե՛ւ տնտեսության մասին:

«Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես»

Պարոն Բաբայան, հիմա քաղաքական դաշտում երիտասարդ նոր դեմքեր են հայտնվել, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտում տեղավորվել: Դուք լինելով երիտասարդ, բայց փորձառու քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք տեսնում քաղաքական դաշտի ապագան` սերունդների երկխոսությա՞ն կարիք կա, թե՞ սերնդափոխության:

«Դատարանների եւ դատավորների վրա կա ահռելի ճնշում». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Պետք է վերջ տանք սերունդների պայքարին եւ նոր կամուրջ բացենք կամ սերունդների համերաշխության գաղափարի շուրջ հին կամուրջները վերականգնենք: Մեր գործոնը հենց այն է, որ մենք, որպես թարմ, նոր ուժ առաջարկելու ենք այն նոր փոփոխությունները, որոնք կլինեն նաեւ սերունդների համերաշխաության գաղափարի շնորհիվ: Երիտասարդ գործիչները կարող են շատ բան անել, բայց պետք է նաեւ համախմբենք ոչ միայն անկախության սերնդին, այլ այն սերնդին, որը այս պետությունը կառուցել է:

Ո՞վ է նախկին պաշտոնյաներին դստեր բռնաբարության մեջ մեղադրող ակտիվիսը (Բացահայտում)

Այսինքն` Ռեֆորմիստների համակիրների մեջ կլինեն նաեւ հայտնի եւ փորձառու քաղաքական գործիչներ ե՞ւս:

Կարծում եմ` կգա ժամանակը, երբ շատերը մեզ կմիանան: Կրկնում եմ` մենք պատրաստ ենք այդ դերը վերցնելու մեր վրա եւ դառնալու իրական եւ համարժեք ընդդիմություն այսօրվա իշխանությանը:

«Դատարանը երկու բողոքներն էլ պետք է մերժի». Ռ. Քոչարյանի փաստաբան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА