o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը

13.05.2019 19:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:   «Նախնական պայմանավորվածություն չկա: Բավականին կարևոր միջոցառում է լինելու՝ ի նշան  գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները:

Արշակ Կարապետյանը ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողով է գնացել

Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես անտեղ է լինելու, հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն  այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա։ Հարցին՝ արդյոք հնարավոր է լինի ոչ ֆորմալ հանդիպում, Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում այդ հնարավորությունը:  «Լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ հնարավորությունը կլինի, թե ոչ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախատեսվում է, որ ղեկավարները հանդես կգան ելույթներով: Վստահ եմ, որ շփում կլինի, բայց թե ինչ կարգի, այս պահին դժվար է ասել»,-նշեց նա:  

Կարապետյանը նշեց՝ ինքը միշտ կողմ է երկխոսության՝ տարբեր մակարդակներում: Նա հիշեց, որ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի վերջին երկու հանդիպումից, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որը բավականին նշանակալի զարգացում է:

«Եվ վաղուց մենք չունեինք նման հեռանկար պարունակող մոտեցում՝ երկու երկրների կողմից հրապարակային արտահայտված»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝  շատ շուտով հանրությունը կիմանա՝ արդյոք հանդիպում եղել է, թե ոչ, բայց այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА