ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է Վահե Բուդումյանն ազատվել նախարարի տեղակալի պաշտոնից

13.05.2019 18:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Ինչու է Վահե Բուդումյանն ազատվել նախարարի տեղակալի պաշտոնից

«Վարչապետի որոշմամբ ազատվել եմ նախարարի տեղակալի պաշտոնից»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, որը համակարգում էր գրահրատարակության ոլորտը, ապա հիմնավորել. «Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու, դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ։

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

Ինչու՞ եմ ազատվել. հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իմ թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է։

Ո՞վ է լինելու իմ փոխարեն. Չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։

Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները։

Կրկին՝ անչափ շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ համագործակցության համար և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել շատերիդ անձամբ տեղեկացնել ազատմանս մասին»,- գրել է Վ. Բուդումյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА