ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ

13.05.2019 17:57 ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի վերաբերյալ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մ. Օհանջանյանը։

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ քաղաքացու օրը, Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն

Սեդրակյանը հարձակվել են իր վրա և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ ԲՀԿ պատգամավորն ավելի վաղ հերքել է իր մասնակցությունը միջադեպին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА