o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական նիստը

13.05.2019 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա է նաեւ Մանվել Գրիգորյանը: Վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը դիմեց դատավորին՝ խնդրելով լրատվամիջոցներին դուրս գալ նիստերի դահլիճից՝ պնդելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը դեռեւս բավարար լավ չէ եւ, գուցե, կարիք լինի նիստի ընթացքում նրան ժամանակ առ ժամանակ բուժօգնություն ցույց տալ:

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА