ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու դիմել փախուստի

13.05.2019 16:19 ԻՐԱՎՈՒՆՔ
Վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու դիմել փախուստի

Երեւանում, այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ 20-ամյա Արթուր Հ.-ին, 26-ամյա Թելման Հ.-ին եւ 23-ամյա Ավետիս Ք.-ին:

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանին և բռնացողին

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ավետիս Ք.-ն մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Արթուր եւ Թելման Հ.-երը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց եւ դիմել փախուստի։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վարորդին հայտաբերելու ուղղությամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА