o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխը լավ աշխատեց «Բարնլիի» դեմ խաղում, ամեն ինչ կանենք, որ նա մեզ հետ Բաքու մեկնի.Էմերի

13.05.2019 15:02 ՍՊՈՐՏ
Հենրիխը լավ աշխատեց «Բարնլիի» դեմ խաղում, ամեն ինչ կանենք, որ նա մեզ հետ Բաքու մեկնի.Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու հավանականության մասին: Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է Բաքվում: Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է առանց արգելքների մուտք գործել իրենց երկիր:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

«Ես իսկապես չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի: Մենք ուզում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները լինեն թիմի հետ: Հենրիխը լավ աշխատեց «Բարնլիի» դեմ խաղում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նա մեզ հետ լինի»,- Էմերիի խոսքն է մեջբերել BBC-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА