o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները

13.05.2019 13:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը հերքել է տեղեկատվությունը, որ Անգելա Մերկելը կարող է վաղաժամ հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից եւ փոխանցել նրան իր լիազորությունները: Այդ մասին գերմանական պահպանողականների ղեկավարը հայտարարել է կիրակի Welt am Sonntag թերթի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դուք կարող եք կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ»․ Շոյգուն ռուս-թուրքական համագործակցության մասին

 «Կանցլերն ու կառավարությունն ընտրված են ամբողջ օրենսդրական ժամկետով, եւ քաղաքացիներն իրավացիորեն ակնկալում են, որ նրանք (կանցլերն ու կառավարությունը) լուրջ են վերաբերվում պարտականություններին, որոնք բխում են այդ ընտրություններից,-ասել է Կրամփ-Կարենբաուերը:-Այդկերպ ինձ համար ես բացառում են, որ ջանքեր կգործադրեմ միտումնավոր փոփոխության (իշխանության) համար»: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կուսակցությունը մտադիր է ներկայացնել իր նոր նախընտրական ծրագիրն ու որոշել կանցլերի պաշտոնի իր թեկնածուին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրամփ-Կարենբաուերը հունիսի 2-3-ին նշանակել է կուսակցության ղեկավարության արտահերթ ժողով: Պաշտոնական օրակարգը հարկային հարցերի քննարկումն է: Զուգահեռաբար կրկին շրջանառվում են հին ասեկոսեները Բունդեսթագում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, ինչը կնշանակեր կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամ հրաժարականը: Ըստ ասեկոսեների՝ հենց դա են քննարկելու պահպանողականները ժողովի ժամանակ:

2018 թվականի վերջում Անգելա Մերկելը հեռացել էր ՔԴՄ-ի նախագահի պաշտոնից, սակայն շարունակել էր մնալ կանցլերի պաշտոնում: Նրա խոսքով՝ նա կշարունակի իր լիազորությունները մինչեւ 2021 թվականն՝ իր պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտը: Սակայն նա այլեւս մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: Համարվում է, որ կանցլերի պաշտոնում նրան կփոխարինի Կրամփ-Կարենբաուերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА