o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ռոբերտ Քոչարյանն այսօր ապօրինի անազատության մեջ է». Բելլա Քոչարյան (Տեսանյութ)

13.05.2019 01:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ռոբերտ Քոչարյանն այսօր ապօրինի անազատության մեջ է». Բելլա Քոչարյան (Տեսանյութ)

Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ եւ համախոհներ, ինչպես նաեւ ընտանիքի անդամներն ու հարազատները: Հայտնի պատճառներով գրքի հեղինակի փոխարեն, գիրքը ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահի կինը՝ ԲԵԼԼԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Նա նախեւառաջ նշեց, որ այսօր շատ կարեւոր եւ հուզիչ օր է իրենց ընտանիքի համար, քանի որ տեղի է ունենում ընտանիքի հոր՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի հայկական տարբերակի շնորհանդեսը:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

«Տարիներ շարունակ մենք փորձում էինք համոզել Ռոբերտին, որ նա մի գիրք գրի եւ կիսվի իր հիշողությունների հետ: Նա չէր համաձայնվում՝ ասելով, որ ինչպես գրքում է գրում, նա չի սիրում փորփրել անցյալը: Բայց եկավ մի պահ, երբ նա շատ լուրջ մտածեց այդ մասին եւ գրեց գիրքը, որը տեւեց մոտավորապես երեք տարի», - ասաց տիկին Քոչարյանը եւ հավելեց, որ գիրքը շատ հետաքրքիր է ու հեշտ է կարդացվում, այն լեփ-լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին նույնիսկ ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անակնկալը Հայկ Մարությանին.168.am

«Ռոբերտն իր էությամբ բաց մարդ չէ, բայց այս գրքում շատ բացվեց, այնքան բացեց իր ներաշխարհը, որ զարմանում ես: Օրինակ, գրքի առաջին հատվածում, երբ  նկարագրում է իր մանկությունն, այնքա՜ն սիրով է գրում Ստեփանակերտի, Ղարաբաղի բնության մասին, որ կարելի է ասել, այդտեղ գեղարվեստական ինչ-որ ոճ կա։ Գրքում նա սիրով գրում է իր ընտանիքի՝ ծնողների մասին, իր քույր՝ Իվետայի մասին, Իվետայի ամուսնու՝ Կիմայի մասին, որը շատ մեծ ազդեցություն թողեց իր վրա, իր շատ սիրելի եղբոր՝ Վալերայի մասին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ: Ես պատկերացնում եմ ինչ հզոր հենարան կլիներ Վալերան իր եղբոր համար այս դժվար օրերին», - նշեց Բելլա Քոչարյանը:

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

ՀՀ երկրորդ նախագահի տիկինը նաեւ  հիշեցրեց, որ տեղի է ունենում գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը տեղի է ունեցել Ստեփանակերտում հունվարի 26–ին։

«Այս երկու շնորհանդեսներին, ցավում եմ, որ գրքի հեղինակը չի մասնակցել: Նա այսօր ապօրինի անազատության մեջ է, բայց, միեւնույն է՝ պետք է նման միջոցառումներ անցկացնենք, որովհետեւ ծնվել է մի գիրք, որն իրավունք ունի ապրելու իր սեփական կյանքով։ Այս գիրքը խորհուրդ ունի եւ կարծում եմ՝ կարող է սովորեցնել երիտասարդներին, թե ինչքան կարեւոր է սիրել հայրենիքը։ Այնքան մեծ է գրքում հայրենասիրությունը, այնքան է գերադասվում, որ զարմանում ես…Գիրքը նաեւ պատմական իմաստով է կարեւոր: Այն, փաստորեն, մեր նորագույն պատմության էջերից մեկն է: Այնտեղ այնպիսի փաստեր կան, որոնք մեզ ստիպում են ավելի ճիշտ նայել մեր առօրյային, մեր իրականությանը: Այս գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Բ. Քոչարյանը:

Մայր Աթոռի հրատարակած գրքերն առաջին անգամ ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА